Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 11.32 մլրդ դոլար է

Նյմ 22, 2023 16:37
50

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,454,193 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 264,527 մլն դրամով կամ 6.39%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 1.05%-ով կամ 26,538 մլն դրամով և կազմել 2,563,246.20 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,353,984 մլն դրամ (+1.48%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 209,262.2 մլն դրամ (-3.65%):

Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա այն աճել է 14.61%-ով կամ 240,989.1 մլն դրամով և կազմել 1,890,946.8 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական  պարտատոմսեր՝ 1,653,548.30 մլն դրամ (+13.86%), Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 231,740.10 (+22.92%) և ներքին երաշխիքներ՝ 5,658.30 մլն դրամ (-38.27%):

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2023թ.-ի սեպտեմբերի 30-ի 393.4 դրամ և 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի 393.57 դրամ փոխարժեքները, ապա կստանանք հետևյալ պատկերը։

2023թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11,322.301 մլն դոլար: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 684.637 մլն դոլարով կամ 6.44%-ով։

Արտաքին պարտքն աճել է 1.09%-ով և կազմել 6,515.523 մլն դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 14.66%-ով և կազմել 4,806.677 մլն դոլար։