Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Նոյեմբերի 20-ից Փոքր կենտրոն մտնող բեռնատարները կտուգանվեն

Նյմ 17, 2023 13:21
106
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ նոյեմբերի 13-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն փողոցների միջև ընկած տարածքում, արգելվում է 2.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը: Այս մասին հիշեցնում են ՆԳ նախարարությունից:
Սահմանափակումը գործում է ժամը 7-ից մինչև 21-ը: Նպատակը մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցում ու պողոտայում երթևեկության ծանրաբեռնվածության բեռնաթափումն է։
Մայրաքաղաքում փողոցներն արդեն կահավորվել են բեռնատարների երթևեկությունն արգելող համապատասխան ճանապարհային նշաններով։
«Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանի ազդեցությունը չի տարածվում`
  •  ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
  •  ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
  • անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
  •  գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների վրա,
  •  այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին:
Նոյեմբերի 20-ից պարեկային ծառայությունը կիրառելու է վարչական ներգործության միջոցներ։ Քաղաքացիներին հորդորում են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։