23թ. ՀՀ օդանավակայաններն ունեցել են մոտ 5 մլն. ուղևոր
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին
Ավելի քան 2.660 մեքենա կանգնած է Վերին Լարսում
Մանվել Գրիգորյանից կբռնագանձվի ֏1 մլրդ 800 մլն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
«Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները կսկսվեն 24թ.
ՀՀ սպառողական գները տարվա սկզբից աճել են 2,5%
Մետրոյի 10 կայարաններում տեղադրվել են վճ.տերմինալներ
23թ. Երևանում շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ
Ավտոներկրողը ֏2 մլրդ վնաս է պատճառել պետությանը
Դեկ. 6-ից ոչ սպանդանոցային մորթի միսը ոչնչացվելու է
ՀՀ-ից ՌԴ արտահանման աճին նպաստել է վերաարտահանումը
ՀՀ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 13.8%
ՀՀ տնտեսական ակտիվությունը 10 ամսում աճել է 9.2%
ՀՀ ներառվել է ՌԴ վիսկիի ներկրողների հնգյակում
Երևանի համար ձեռք է բերվել 50 ձնամաքրման մեքենա
Պետական պարտքը կազմել է ֏4 տրլն 454 մլրդ` աճելով 6,4%
Հայաստան հիմնադրամի մարաթոնում հավաքվել է $8.4 միլիոն
22թ. աղքատության մակարդակը Հայաստանում 24.8% է

Հայաստանի բանկերի միությունը նոր նախագահ ունի

Նյմ 16, 2023 12:41
80
ADS

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով ՀԲՄ նախագահ է ընտրվել Դանիել Նորայրի Ազատյանը։

ՀԲՄ գործունեության հիմնական նպատակն է Միության անդամ բանկերի շահերի ներկայացումը ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում, տեղական եւ միջազգային կառույցներում:

«Առաջիկա երեք տարվա ընթացքում նախատեսվում է ակտիվացնել ՀԲՄ դերակատարությունը հատկապես բանկային մասնագետների կրթության, բանկային ոլորտում վերջին տարիներին տեղ գտած փոփոխություններին եւ զարգացումներին համահունչ աշխատանքների իրականացման ասպարեզներում»,- ասված է ՀԲՄ հաղորդագրությունում:

ՀԲՄ նորընտիր նախագահ Դանիել Ազատյանն ունի շուրջ 25 տարվա հարուստ աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում. եղել է բանկի գործադիր տնօրեն, ինչպես նաեւ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում՝ հանդիսանալով Գործադիր կոմիտեի անդամ:

Մեկնաբանություն