Վրաստանում գործազրկության մակարդակը 2024-ին նվազել է 2,5%-ով
ԵՄ ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.3%-ով
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Evocabank-ը և EBRD-ն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. մարտին Հայաստանում գրանցվել է 3,273 նոր իրավաբանական և անհատ ձեռնարկատիրական միավոր
Ինչու են հազարավոր մարդիկ որոշել բիզնես սկսել հենց հիմա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել է ավելի քան 1.5 միլիարդ դոլարի պաշտպանական պայմանագրեր
Երիտասարդները կազմում են աշխարհի բնակչության 25%-ը. ՄԱԿ
Հայաստանում գործում է 72 արևային էլեկտրակայան
Տնտեսագիտական համալսարանում դիմորդների թիվն աճել է 19%-ով. Արմեն Գրիգորյան
Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով
Microsoft-ը հուլիսին կկրճատի 6000 աշխատակցի
Nissan-ը կկրճատի ևս 11 000 աշխատատեղ ամբողջ աշխարհում և կփակի յոթ գործարան
Ինչպես է այսօր զարգանում բեռնափոխադրման ոլորտը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի ՏՏ ոլորտը գերազանցում է սպասումները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայտնի են այս տարվա դպրոցական ավարտական քննությունների օրերը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչու են նոր iPhone-ներն այդքան թանկ լինելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Panasonic-ը նախատեսում է կրճատել աշխատուժի 4%-ը
Վրաստանում 18749 քաղաքացի օգտվել է կենսաթոշակային կուտակումներից

Binance-ը գործարկում է սեփական՝ Web3 Wallet կրիպտո դրամապանակը

Նյմ 9, 2023 14:13
14

Binance-ը գործարկում է իր սեփական կրիպտո դրամապանակը՝ Binance Web3 Wallet-ը: Այս մասին Ստամբուլում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է կրիպտո բորսայի հիմնադիր Չանգփեն Չժաոն,- գրում է fintech.am-ը:

Web3 դրամապանակները հաճախ հայտնվում են հանցագործների թիրախում: Բավական է մեկ հաքեր ստանա անձնական բանալին և միջոցները կարող են կորել անվերադարձ։

Նոր Binance web3 Wallet դրամապանակն աշխատում է բազմակողմանի հաշվարկային տեխնոլոգիայի միջոցով: Տեխնոլոգիան մասնավոր բանալիները բաժանում է երեք մասի, որոնք պահվում են տարբեր սերվերներում: Նրանցից երկուսը կապված են օգտագործողի հաշվին, իսկ երրորդը գտնվում է բորսայի վերահսկողության տակ:

«Կրիպտո դրամապանակները ավելին են, քան պարզապես թվային ակտիվների պահպանման ծառայություններ. դրանք Web3 ենթակառուցվածքի անբաժանելի մասն են և մարդկանց հնարավորություն են տալիս ինքնուրույն կառավարել իրենց ֆինանսները»,- ասում է Չանգպեն Չժաոն:

Եթե ​​օգտատերը մոռանա վերականգնման կոդը կամ կորցնի սարքը, ջնջի հավելվածը, կամ այլ պատճառներով չկարողանա մուտք գործել հաշիվ, նա կկորցնի մուտքը դեպի իր դրամապանակ: Այս մասին զգուշացրել է Binance-ի տարածաշրջանային շուկաների ղեկավար Ռիչարդ Թենգը։

Նման դրամապանակ կարող եք ստեղծել կրիպտո փոխանակման բջջային հավելվածում։