Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Հայաստանին հասանելի է դարձել ԱՄՀ-ի $24.3 մլն ծավալով 18.4 մլն փոխառելիության իրավունքը

Նյմ 8, 2023 14:03
25

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել է ընթացիկ Պահուստային ծրագրի երկրորդ ամփոփիչ ստուգումը, որով Հայաստանի համար հասանելի է դարձել շուրջ $24.3 միլիոն ծավալով 18.4 միլիոն հատուկ փոխառելիության իրավունք,- գրում է banks.am-ը:

Այսպիսով, Հայաստանի համար ընդհանուր հասանելիությունը կհասնի շուրջ $72.9 միլիոնի։

ԱՄՀ զեկույցում նշվում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվել եւ տարվա առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 10․5%-ով։ Սպասվում է, որ ՀՆԱ-ի աճը 2023թ․-ին կհասնի 7%-ի եւ 2024 թ․ կդանդաղի մինչեւ ավելի կայուն՝ շուրջ 5% մակարդակի։

«Թեեւ աճը կարող է անակնկալ մատուցել եկամտի եւ կապիտալի հոսքերի վերսկսման եւ բարեփոխումների հաստատուն իրականացման դեպքում, ավելացել են նվազման ուղղությամբ ռիսկերը, այդ թվում՝ աշխարհաքաղաքական լարվածությունների, համաշխարհային ֆինանսական խիստ պայմանների, արտաքին պահանջարկի դանդաղման եւ կապիտալի հոսքերի կտրուկ հակադարձման հետեւանքով։

2024 թ․ բյուջեի նախագծով պատշաճ կերպով հաշվի է առնվում Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Սպասվում է, որ բյուջեի պակասուրդը կօժանդակի առաջնահերթ սոցիալական եւ կապիտալ ծախսերին՝ շարունակելով եկամուտների մոբիլիզացումը բարելավելու ջանքերը։ Այն նաեւ պետք է օգնի զերծ պահել տնտեսությունը գերտաքացումից եւ պահպանել պարտքի չափավոր մակարդակը Գնանկումային ճնշումների պայմաններում ՝ թողարկման դեռեւս դրական ճեղքվածքով, ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) սկսել է դրամավարկային քաղաքականության աստիճանական նորմալացումը եւ անհրաժեշտ է, որ շարունակի տվյալներից կախվածության իր մոտեցումը՝ ապահովելու, որ գնաճի սպասումները խարսխված մնան։

Անհրաժեշտ է, որը ճկուն փոխարժեքը ցնցումների հիմնական կլանողը մնա։ ՀՀ ԿԲ-ն շարունակում է նորմատիվային եւ վերահսկողական դաշտի կատարելագործման իր ջանքերը՝ ֆինանսական հատվածի ռիսկերի, այդ թվում՝ բնակարանային գների աճով պայմանավորված, զսպմանն օգնելու համար։ Միջնաժամկետ հեռանկարում կարեւոր է քաղաքականության եւ բարեփոխումների իրականացման բարձր տեմպի պահպանումը՝ կառուցելով հարկաբյուջետային բուֆերներ եւ է՛լ ավելի ուժեղացնելով միջնաժամկետ կայունությունը, պահպանելով գնաճի սպասումների խարսխումը, երաշխավորելով ֆինանսական կայունությունը, ավարտելով կառավարման բարեփոխումները ու խթանելով արտադրողականությունը՝ կայուն եւ ներառական աճի ապահովման համար»,- նշվում է ԱՄՀ զեկույցում: