Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Microsoft-ը կհեռացնի Twitter-ը գովազդատուների ծառայությունից

Ապր 21, 2023 12:44
39

Ապրիլի 25-ից Microsoft-ի սոցիալական մեդիայի կառավարման գործիքն օգտագործող գովազդատուներն այլևս չեն կարողանա մուտք գործել Twitter իրենց գաջեթից,- գրում է fintech.am-ը։

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Smart Campaigns-ն իր բազմապլատֆորմային թվային մարքեթինգի կենտրոնի գործիքով այլևս չի աջակցի հանրաճանաչ սոցիալական ցանցին:

Հայտարարությունն արվել է գրեթե մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Twitter-ը հայտնել է, թե որքան պետք է վճարեն օգտվողները իր API մուտք գործելու համար: Ամենաէժան փաթեթը կարժենա ամսական $42,000։ Microsoft-ի հայտարարությունից հետո Իլոն Մասկը թվիթ է հրապարակել, որում սպառնացել է դատի տալ ընկերությանը։

«Նրանք ապօրինաբար օգտագործել են Twitter-ի տվյալները։ Ժամանակն է դատական վարույթների»,- գրել է սոցցանցի սեփականատերը։

Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչի համար է Microsoft-ն օգտագործել Twitter-ի տվյալները, սակայն հարկ է նշել, որ տեխնոլոգիական հսկան ChatGPT-ի ծրագրավորող OpenAI-ի հիմնական գործընկերն է: ԶԼՄ-ները գրում են, որ Microsoft-ի որոշումը կայացվել է Twitter-ի համար շատ անհաջող ժամանակահատվածում ։