Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Toyota-ն 2022 թվականին ամենաշատն է ավտոմեքենա վաճառել, երկրորդը ՝ Volkswagen-նն է․ Reuters

Հնվ 30, 2023 14:34
146

Ճապոնական Toyota Motor Company-ն 2022 թվականին վաճառել է 10,5 միլիոն ավտոմեքենա, ինչը ամենաբարձր վաճառքն է աշխարհի ցանկացած ավտոարտադրողի կողմից: Toyota-ն երրորդ տարին անընդմեջ վաճառում է ամենաշատ մեքենաները,- հայտնում է Reuters-ը։ Ընդհանուր առմամբ, Toyota-ի համաշխարհային վաճառքները, ներառյալ բեռնատարների ստորաբաժանումը Hino Motors-ը և փոքր մեքենաներ արտադրող Daihatsu-ն, տարեկան կտրվածքով նվազել են 0,1%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ներքին վաճառքի 9,6%-ով անկմամբ՝ մինչև 1,9 մլն ավտոմեքենա: Արտաքին շուկայում ընկերությունը վաճառել է ռեկորդային՝ 8,6 մլն ավտոմեքենա։ Toyota-ն 2022 թվականին ավելացրել է ավտոմեքենաների արտադրությունը 5%-ով Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում հզորությունների ընդլայնման և արտադրության օպտիմալացման շնորհիվ: Toyota-ն անցյալ տարվա նոյեմբերին վերանայել է ընթացիկ ֆինանսական տարվա (ավարտվում է 2023 թվականի մարտի 31-ին) արտադրության իր կանխատեսումը 9,7 միլիոնից մինչև 9,2 միլիոն ավտոմեքենա:

Ամենամոտ մրցակիցը՝ Volkswagen Group-ը, 2022 թվականին վաճառել է ամենաքիչ թվով մեքենաները վերջին տասնամյակում ՝ 8,3 միլիոն։ Վաճառքի անկումը պայմանավորված է ուկրաինական պատերազմի պատճառով մատակարարման շղթայի խաթարմամբ և Չինաստանում COVID սահմանափակումներով։