Բանկոմատներում, խանութներում և վճարային մյուս բոլոր կետերում մի քանի օր անց կհայտնվի նոր 1000-դրամանոց, ավելի ճիշտ՝ ոչ թե նոր, այլ սպառողին արդեն ծանոթ մանուշակագույնի նորացված, 2022 թվականին տպագրված տարբերակը։ Թարմացվող 1000-անոցի տեսքը, չափսն ու երանգավորումը ամբողջությամբ պահպանված են։ Փոխված են միայն տպագրության տարեթիվը, նշված կլինի ՝ 2022 և քիչ այն կողմ ՝ փողի սերիան, որ նորերի դեպքում արդեն սկսվելու է ԱԲ-ով։
Շրջանառություն մտցվող վճարամիջոցի վրա, բնականաբար, հինը չեն լինի նաև Կենտրոնական բանկի նախագահի և ֆինանսների նախարարի ստորագրությունները: Չնայած նոր խմբաքանակին ԿԲ-ն հանգստացնում է մարդկանց ՝ հին նմուշի 1000-դրամանոցները, եթե ճղված կամ վնասված չեն, շարունակում են լինել օրինական վճարամիջոց։ Թարմացվող 1000-անոցները շրջանառություն մտցնելու համար Կենտրոնական բանկը ընտրել է սիմվոլիկ ամսաթիվ ՝ ընթացիկ 2023 թվականի հունվարի 23-ը։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.