2022-ի հունվար-հունիսի տվյալով Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 76 մլրդ 554 մլն դրամ: Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալի` առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է` մոտ 57,5 մլրդ դրամ ներդրումով, ապա Իտալիան? 6.6 մլրդ, Արգենտինան` 5.8 մլրդ դրամով: Հիմնական ուղղություններն են` էլեկտրականության, գազի մատակարարման ոլորտը` 32.5 մլրդ դրամ, հանքարդյունաբերությունը`21.7 մլրդ, ավիափոխադրումը`8.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուղղակի ներդրումներն աճել են մոտ 34 մլրդ-ով, 2020-ին, կորոնավիրուսով պայմանավորված, ուղղակի ներդրումների բալանսը բացասական էր, իսկ 2019-ին` մոտ 19 մլրդ դրամ:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն