ԱՄՆ ընտրություններում ժամկետից շուտ քվեարկել է 82,7 մլն մարդ
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան միացել են Թաբադուլ Հաբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Apple-ն Ինդոնեզիային առաջարկել է 10 մլն դոլար՝ iPhone 16-ի վաճառքը թույլ տալու համար
2024 թվականին կարագի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն աճել է 20%-ով
Ինչպե՞ս տեխնոլոգիանները կփոխեն մեդիա բովանդակությունը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարկային եկամուտներն աճել են 6.8%-ով՝ հասնելով 1.76 տրիլիոն դրամի
2024թ. ԱՄՆ-ում ընտրական շրջանում գովազդի վրա ծախսվել է ավելի քան 10 մլրդ դոլար
Նոր փոփոխություններ՝ հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի համակարգում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ են ասում ՊԵԿ-ի նոր տվյալները Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Ժողովրդագրական ճգնաժամ․ ինչպես կազդի բնակչության նվազումը երկրի ապագայի վրա․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4, այնուհետև՝ 5-7 աստիճանով
Ինչպես է պետական պարտքը սահմանափակում Հայաստանի զարգացման ծրագրերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Քննչական կոմիտեն պետբյուջե է վերադարձրել 121.200.000 ՀՀ դրամ
Երևանին 342 վարորդ է հարկավոր՝ 420-500 հազար դրամ աշխատավարձով. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Սևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Մարգարայի անցակետի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 1 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահ
ԱՄՆ-ը կկրճատի Ուկրաինային հատկացվող օգնությունը
ՊԵԿ-ում մեկնարկում է մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման դասընթաց. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոյեմբերի 1-3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 72.5 մլն ՀՀ դրամ. Կոստանյան
Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին. մանրամասները` ABNews.am կայքում

Մասնավոր աշխատատեղերի գրեթե 80 տոկոսը Երևանում է

Հկտ 7, 2024 14:03
16
ADS

Հայաստանի տնտեսական զարգացման պատկերը հաճախ ներկայացվում է միայն ընդհանուր թվերով, սակայն իրականությունն ավելի բարդ է: Այս հոդվածում վերլուծվում են Հայաստանի աշխատաշուկայի վերջին միտումները։ Այս նյութում ցույց է տրված, թե ինչպես է մասնավոր հատվածի աճը կենտրոնացած մայրաքաղաքում:

Այս նյութում նեչկայացված չեն միայն խնդիրները, մենք առաջարկում ենք կոնկրետ լուծումներ, որոնք կարող են օգնել հավասարակշռել երկրի տնտեսական զարգացումը: Եթե ձեզ հետաքրքրում է Հայաստանի տնտեսական ապագան և այն, թե ինչպես կարող ենք ստեղծել ավելի արդար և կայուն աշխատաշուկա, այս վերլուծությունը ձեզ համար է:

Հարկ է նշել, որ 2002 թվականից ի վեր պետական հատվածում աշխատատեղերի համամասնությունը շարունակաբար նվազել է, երբ գրանցված աշխատատեղերի մոտավորապես 70 տոկոսը աշխատում էր պետական հատվածում։ 2024 թվականի հունիսի դրությամբ պետական աշխատատեղերը կազմել են ընդհանուրի 28,1 տոկոսը։ Կրճատումը պայմանավորված է ոչ թե պետական հատվածում աշխատատեղերի թվի նվազմամբ, այլ գրանցված ոչ պետական աշխատատեղերի աճով: Պետական հատվածի աշխատողների թիվը 2020 թվականների վերջից աճել է 4,1 տոկոսով, մինչդեռ ոչ պետական հատվածի աշխատատեղերը աճել են 26,2 տոկոսով:

Գծապատկեր 1.

2024 թվականի հունիսի դրությամբ գրանցված է եղել 759 հազար աշխատող, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 4,6 տոկոսով։ Այս միտումները հստակ երևում են երկրորդ գծապատկերում, որը ցույց է տալիս աշխատողների թվի և միջին աշխատավարձի դինամիկան Հայաստանում։

Գծապատկեր 2.

Հայաստանում աշխատողների թիվը ունի կայուն աճ։ Աճի դանդաղման միտումներ նկատվում են միջին աշխատավարձի մեջ։ Ինչպես երևում է գծապատկերից, միջին աշխատավարձի հիմնական աճը նկատվել էր 2022 թվականից մինչև 2023 թվականի առաջին կիսամյակը։ 2024 թվականի հունիսի դրությամբ միջին ճշգրտված աշխատավարձը կազմում է 250 հազար դրամ, որը 3.8 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։

Սակայն այս ցուցանիշներից չի եչևում Երևանի և մարզերի միջև զգալի տարբերությունները։ Երկրորդ գծապատկերը ցույց է տալիս մասնավոր աշխատատեղերի բաշխվածությունը Հայաստանում։

Գծապատկեր 3.

2024 առաջին կիսամյակի դրությամբ Հայաստանում մասնավոր աշխատատեղերի 77.7 տոկոսը գտնվում է Երևանում, ինչը նկատելի աճ է 2019 թվականի համեմատ, երբ աշխատատեղերի 73,5 տոկոսն է եղել Երևանում։ Մասնավոր հատվածի աշխատատեղերը հիմնականում աճել են Երևանում: Մեր հաշվարկով՝ 2024 թվականի դեկտեմբերին մասնավոր ոլորտի աշխատատեղերի 79 տոկոսը գրանցված է լինելու Երևանում։ Սա մտահոգիչ միտում է՝ մարզերը Երևանից անհամաչափ են զարգանում։ Մարզերում եկամուտները հիմնականում ապահովում են պետական հատվածի աշխատատեղերը:

Այս անհամաչափությունը առավել ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք պետական և մասնավոր աշխատատեղերի հարաբերակցությունը ըստ մարզերի, ինչպես ցույց է տրված Գծապատկեր 3-ում։

Հաշվի առնելով Երևանի վարչական կարգավիճակը՝ 2024 թվականին առաջին կիսամյակում ոչ պետական հատվածի աշխատատեղերի 51.9 տոկոսը Երևանում է։ Ընդհանուր աշխատավարձային ֆոնդի 79.3 տոկոսը կենտրոնացած է Երևանում, 2018 թվականին այս ցուցանիշը կազմում էր 73.5 տոկոս։ Եթե դիտարկենք աշխատավարձային ֆոնդով, փաստացի գրանցված տնտեսության գրեթե 80 տոկոսը կենտրոնացած է Երևանում։ 2024 թվականի առաջին կիսամյակի դրությամբ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կազմում է 208 մլրդ դրամ, որը 10.4 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական զարգացումը խիստ անհավասարաչափ է։ Մարզերը էլ ավելի հետ են մնում Երևանից՝ ստեղծելով լուրջ մարտահրավերներ երկրի համաչափ զարգացման համար։

Աշխատավարձերն ու աշխատատեղերը հիմնականում աճել են Երևանում` մասնավոր հատվածում։ Աշխատավարձերի ամենազգալի աճը նկատվում է ՏՏ և ֆինանսական ոլորտներում։

Ճշգրիտ չէ միայն հենվել միջին թվաբանական աշխատավարձի բարձրացման վրա։ Այս ցուցանիշի վրա զգալի ազդեցություն ունեն համեմատաբար բարձր եկամուտ ունեցողների աշխատավարձի աճը: Վերջին տարիներին նկատվել է միջին աշխատավարձերի աճ հիմնականում պայմանավորված բարձր վարձատրվողների ազդեցությամբ:

Կարևոր է հաշվի առնել նաև միջին անձի աշխատավարձը (մեդիանը), քանի որ այն արտացոլում է միջին վիճակագրական մարդու եկամուտը: Մեր Ամուր ընտանիք․ հարուստ ընտանիք ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջին խավն ունենում է ամենաշատ երեխաներ՝ ընդգծելով ամուր ընտանիքի կարևորությունը, որպես ամուր պետության հիմք:

Խնդիր է նաև առաջանում Երևանի և այլ մարզերի միջև աշխատանքային զգալի անհավասարակշռությունից։ ՏՏ կազմակերպությունների խթանումը և եկամտահարկի վերադարձի մասին օրենքը հիմնականում նպաստում են մասնավոր աշխատավարձերի ստեղծմանը և բարձրացմանը ՏՏ, շինարարության և, հետևաբար, ծառայությունների և ֆինանսական ոլորտներում, որոնք հիմնականում կենտրոնացած են Երևանում:

Այս միտումը խորացնում է զարգացման տարբերությունը Երևանի և մարզերի միջև, քանի որ նոր աշխատատեղերը հիմնականում ստեղծվում են մայրաքաղաքում: Անհրաժեշտ է որոշակի արտոնություններ տրամադրել կազմակերպություններին, որոնք ցանկանում ենգործունեություն ծավալել այն մարզերում, որտեղ պետական աշխատողների թիվը գերազանցում է մասնավոր աշխատատեղերի թվին։

Գծապատկեր 4.

Պետությունը հնարավորություն ունի կառավարել պետության դրամական հոսքերը հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններով։ Օրինակ, 2015 թվականին ընդունված եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը սահմանեց, որ շինարարությունում վարկի տոկոսադրույքը էֆեկտիվորեն դարձավ 0 տոկոս, որը խթանեց տնտեսություն մտնող կապիտալ հոսքերը հիմնականում դեպի շինարարություն և հիմնականում Երևանում։

Միջազգային ներդրողներին կարևոր են նաև հարկային արտոնությունները. սա լավ խթան է երկիր մտնող կապիտալ հոսքերի կառավարման տեսանկյունից։ Այսպես, կարելի է հարկային արտոնություններ մտցնել, որոնք կխթանեն մարզերի զարգացումը, արդյունաբերական գործունեության ստեղծումը և մարզերում աշխատատեղերի ավելացումը։ 

Այս արտոնությունների համար հիմք կարելի է ընդունել հետևյալ ձևաչափը՝ այն մարզերում, որտեղ մասնավոր աշխատատեղերը մինչև 2 անգամ ավելի պակաս են պետական աշխատատեղերից, տրամադրել եկամտահարկի արտոնյալ 0-10 տոկոս (ըստ արտադրության տեսակի), և շահութահարկի արտոնություն արդյունաբերական կազմակերպությունների համար։

Այս արտոնությունը կգործի մինչև այն պահը, երբ տվյալ մարզում մասնավոր աշխատատեղերը 2 անգամ ավելի շատ կլինեն պետական աշխատատեղերից։ Գծապատկեր 5-ը ցույց է տալիս մասնավոր և պետական աշխատատեղերի հարաբերակցությունը 2024 թվականի հուլիսի դրությամբ։

Գծապատկեր 5.

Այս արտոնությունը չեն գործի Երևանում և Կոտայքի մարզում, որտեղ այս հարաբերությունը արդեն համապատասխանաբար 3.77 և 2.52 է։ Այս արտոնությունը Սյունիքում կգործի ոչ ավելի քան 1-2 տարի, ինչպես նաև Արարատում, որտեղ այս հարաբերությունը 2024 թվականի առաջին կիսամյակի դրությամբ արդեն համապատասխանաբար 1.62 և 1.48 է։ Այս արտոնությունը երկար կգործի հատկապես թույլ զարգացած մարզերում՝ Տավուշ, Շիրակ, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում, որտեղ պետական աշխատատեղերի թիվը գերազանցում է մասնավորը։ Օրինակ, Գեղարքունիքի մարզում գրանցված պետական աշխատատեղերը գրեթե 2 անգամ ավել են մասնավոր աշխատատեղերից։

Այս նախաձեռնությունը չի կրճատի հարկային եկամուտները, քանզի արդեն իսկ աշխատավարձային ֆոնդի գրեթե 80 տոկոսը ձևավորվում է Երևանում։ Այն խթան կլինի մարզերում ստվերային տնտեսության մեջ գործող ձեռնարկություններին՝ դուրս գալու ստվերից և հարկեր վճարելու համար, մարզերում մասնավոր աշխատատեղեր ստեղծելու, մարզերի հավասարաչափ զարգացումը ապահովելու, ինչպես նաև Հայաստանին կայուն արդյունաբերական հիմք ստեղծելու համար։

Այս միջոցառումը կապահովի երկարաժամկետ ավելացված արժեքի ստեղծումը, որը հիմք կդառնա ցանկալի տարեկան 7 տոկոս տնտեսական աճի համար։ Այս քաղաքականությունը կարող է նպաստել նաև ներքին միգրացիայի կառավարմանը՝ նվազեցնելով մարզերից Երևան տեղափոխվողների թիվը և խրախուսելով մասնագետներին աշխատել իրենց հարազատ մարզերում։ Նպաստելով մարզերի զարգացմանը, այս նախագիծը կարող է օգնել պահպանել մարզերի մշակութային և սոցիալական կապիտալը։

Ամփոփելով, կարող ենք նշել, որ Հայաստանի աշխատաշուկայի ներկայիս վիճակը ցույց է տալիս զգալի անհավասարակշռություն Երևանի և մարզերի միջև։ Այս իրավիճակը պահանջում է համակարգված և երկարաժամկետ լուծումներ, որոնք ուղղված կլինեն ոչ միայն ընդհանուր տնտեսական աճին, այլ նաև այդ աճի արդարացի բաշխմանը երկրի բոլոր տարածքներում։ Առաջարկված հարկային արտոնությունների վերաբերյալ մոտեցումը կարող է լինել առաջին քայլերից մեկը այս ուղղությամբ, սակայն այն պետք է ուղեկցվի կրթական, ենթակառուցվածքային և սոցիալական այլ նախաձեռնություններով՝ մարզերի համակողմանի զարգացումն ապահովելու համար։

tvyal.com

Մեկնաբանություն