ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Պետական բյուջեի ծախսերի ընդհանուր պատկերը՝ 2024թ. հունվար-հունիսին

Օգս 7, 2024 19:29
105

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,232,737.9 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 20․1% աճ։ 2024թ.-ի հունիս ամսին ծախսերը կազմել են 203,672.9 մլն դրամ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 37%-ով և կազմել 308,937.6 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 1․2%-ով և կազմել 178,612.7 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 15.1%-ով և կազմել 95,885.3 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 14.7%-ով և կազմել 62,612.8 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 11․8%-ով և կազմել 2,991.5 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 91.7%-ով և կազմել 4,925.6 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 7.5%-ով և կազմել 61,900.0 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը նվազել են 0․4%-ով և կազմել 17,360.2 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 21.7%-ով և կազմել 90,183.7 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 25.1%-ով և կազմել 409,328.5 մլն ՀՀ դրամ։