Ականատես կլինենք փաստացի խնդիրների մեջ հայտնված գերփոքր բիզնեսների դժգոհության մի նոր ալիքի. մանրամասն ABnews.am կայքում
Ինչպես կարող են մենեջերները կողմնորոշվել քաղաքական գործընթացներում. կարդացեք ABnews.am կայքում
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
Anonymous-ի հաքերները հարձակվել են Վրաստանի արդարադատության նախարարության կայքէջի վրա
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
Սի Ծինփինը ժամանել է Փարիզ. նա չին-ֆրանսիական հարաբերությունները խաղաղ գոյակցության մոդել է անվանել
ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն
Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը

Սերբիայի նախագահն աշխարհի համար խնդիր է համարել գազի դիմաց վճարումները ռուբլիով

Մրտ 24, 2022 12:26
285
ADS

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գազի դիմաց վճարումները ռուբլու վերածելու Ռուսաստանի որոշումը խնդիր է համարել աշխարհի համար․ ասված է նրա RTV Pink-ին տված հարցազրույցում։

Մեկ այլ մեծ խնդիր Սերբիայի ղեկավարը անվանել է Եվրոպայում նավթի և գազի գների բարձրացումը։

«Ոմանք կարծում են, որ աշխարհաքաղաքական խաղում փայլուն է  յուանի հետ նավթադոլարին հակադարձելը: Գերմանացիներն արդեն ասել են, որ դա է պայմանագրի խզման պատճառը։ Ես վստահ չեմ այս հարցում, այս ամենը մեզ բերում է նոր ու նոր խնդիրներ»,- իր կարծիքն է հայտնել Վուչիչը։

Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ հարևան Հունգարիան, որը ներառվել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկում, չի կարողանա գազի դիմաց վճարել ռուբլով։ Սերբիայի նախագահն ընդգծել է, որ Եվրոպայի շատ փոքր երկրներ, որոնք չունեն սեփական գազ ու նավթ, ամբողջովին կախված են ներմուծումից, և նրանց մեծ մասի համար Մոսկվայի որոշումը «անտանելի կլինի»։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների  հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բնական գազի և այլ արտահանումների վաճառքը եվրոպական երկրներ և ԱՄՆ շուտով կլինի ռուբլիով։ Պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի բնական գազ մատակարարել այն ծավալներով ու գներով, որոնք ամրագրված են նախկինում կնքված պայմանագրերում։Իր հրամանը կատարելու համար Պուտինը դիմել է Ռուսաստանի բանկին և կառավարությանը՝ խնդրելով մեկ շաբաթվա ընթացքում որոշել Եվրոպայի հետ ռուբլով ֆինանսական գործարքների կարգը։ Պուտինը նաև հանձնարարել է «Գազպրոմին» տալ հրահանգ՝ գազի մատակարարման բոլոր պայմանագրերը ռուբլով արագ փոխանցելու վերաբերյալ,-նշում է Gazeta.ru-ն։

 

 

Մեկնաբանություն