Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ԱՄՆ-ն կոչ է անում «բոլոր երկրներին» դադարեցնել էներգակիրների ներկրումը Ռուսաստանից

Ապր 9, 2022 13:37
29

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարսի Կապտուրն ասել է, որ աշխարհի «բոլոր երկրները» պետք է դադարեցնեն ռուսական նավթի, գազի և ածուխի ներկրումը Ուկրաինայում տիրող իրավիճակի պարագայում,- հայտնում է RT-ն։
«Բոլոր երկրները պետք է Ուկրաինային մատակարարեն անհրաժեշտ սպառազինություն և պաշտպանական տեխնիկա։ Պետք է դադարեցնեն ռուսական ածուխի, նավթի և գազի ներկրումը։ Բոլոր երկրները պետք է ավելի ու ավելի սեղմեն պատժամիջոցների պտուտակները»,- ասել է կոնգրեսականը։
Նա նաև նշել է, որ այսպես կոչված ազատ աշխարհը պետք է անհապաղ «համատեղ հակահարված տա» Ռուսաստանին և «հետ մղի չարի հարձակումը» Ուկրաինայի վրա։
Այս շաբաթ Եվրախորհրդարանը բանաձև է  ընդունել  , որով ԵՄ-ին կոչ էր անում էմբարգո սահմանել Ռուսաստանից գազի, նավթի, ածուխի և միջուկային վառելիքի մատակարարումների վրա ։Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ուկրաինական իրադարձությունների պատճառով երկիր ռուսական էներգետիկ արտադրանքի ներմուծման արգելքի մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է , որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Ուկրաինայում ՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԿԺԴՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։ Երկրի ղեկավարը գործողության նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության։ Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։