ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ Արցախից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում

Նյմ 6, 2024 12:56
29

Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել են ավագ դպրոցի ընդունելության քննությունները սկսել են ուսուցանել Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։

Այս տարվա շահառու աշակերտները ընդունվել են UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց, Այբ դպրոց և ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։

Ծրագիրը շարունակվում է և հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թվականին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Դպրոցների ցանկը՝ հաջորդիվ։

Նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որն աջակցում է ծրագրի ընթացիկ իրագործմանը։ Կրթաթոշակների տրամադրումն իրականացվել է յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցներից ստացված դիմումների հիման վրա: Դիմորդների վերջնական հաստատումն իրականացվել է համատեղ:

«Կրթաթոշակի ծրագիրը արտացոլում է մեր հանձնառությունը Հայաստանում կայուն և երկարաժամկետ ներուժի զարգացմանը՝ այդ թվում ներդրումներ կատարելով տաղանդավոր երեխաների կրթության մեջ: Ուրախ ենք, որ կրթաթոշակի այս ծրագրի շնորհիվ Արցախից տեղահանված 14 աշակերտ արդեն սկսեցին ուսումը Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։

Ծրագիրը շարունակում է գործել և մենք հույս ունենք, որ կունենանք նոր շահառուներ, ուստի այս տեղեկությունը պետք է մաքսիմալ տարածում գտնի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների շրջանում։ Մենք հավատում ենք, որ որակյալ կրթության հասանելիությունն ապահովելով, մենք նպաստում ենք հասարակության կայուն զարգացմանը։»,- ասաց Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելա Ադիլխանյանը։

«Կրթությունն ու կրթական ծրագրերը ՀԲԸՄ-ի ինքնության ողնաշարն են: Նույնիսկ Հայոց ցեղասպանությունից հետո ՀԲԸՄ-ն ստանձնեց կրթության շարունակականության ապահովման և տաղանդավոր երիտասարդների ինքնաիրացման պատասխանատվությունը: Այսօր, երբ Արցախի բռնի տեղահանությունից հետո կանգնած ենք հումանիտար և սոցիալ-տնտեսական ծանր խնդիրների առաջ, կրկնակի զգոնությամբ պետք է գտնել և աջակցել տաղանդավոր երեխաներին:

Հասկանալի է, որ կրթությունն ու մշակույթը առաջինն են տուժում թնդանոթների աղմուկից: Այս ծրագիրը լայնածավալ աջակցության համար չէ, այլ ուղղված է բացառիկ օժտված երեխաներին, որոնք ունակ են ստանալու միջազգային մրցունակ կրթություն: Պետք է անել ամեն հնարավորն այն ապահովելու համար, որպեսզի երիտասարդների հավակնությունը չմարի:»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում:

Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը:

Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները և ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր: Ծրագրին պայմանների համապատասխանող դպրոցներն ու ծրագրերն են.

— Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր
— UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր
— Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր
— Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր
— Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ
— ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր

Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի առնվազն 30% զեղչ կամ ուսման վարձի և տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին: Ծրագրին կարող են միանալ նաև այլ դպրոցներ, որոնք համապատասխանում են ներկայացված պահանջներին։