2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Բյուջեի եկամուտների և ծախսերի համեմատություն. 2024-ի առաջին կիսամյակ

Սպտ 6, 2024 10:16
35

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,495.3 մլրդ դրամ, ինչը 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 20.8%-ով։ Մասնավորապես, հուլիս ամսվա ծախսերը կազմել են 262.6 մլրդ դրամ։

Ըստ գործառական դասակարգման, խոշոր ոլորտներում ծախսերի աճն ու նվազումը հետևյալն է՝

  • Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 361.5 մլրդ դրամ, աճ՝ 42.2%:
  • Պաշտպանության ոլորտ՝ 233.7 մլրդ դրամ, աճ՝ 6%:
  • Հասարակական կարգ, անվտանգություն և դատական համակարգ՝ 114.9 մլրդ դրամ, աճ՝ 14.3%:
  • Տնտեսական հարաբերություններ՝ 80.8 մլրդ դրամ, աճ՝ 12.9%:
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն՝ 3.6 մլրդ դրամ, նվազում՝ 8.8%:
  • Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ՝ 5.9 մլրդ դրամ, աճ՝ 78.4%:
  • Առողջապահություն՝ 73.2 մլրդ դրամ, աճ՝ 6.7%:
  • Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտ՝ 20.9 մլրդ դրամ, նվազում՝ 0.9%:
  • Կրթություն՝ 119.6 մլրդ դրամ, աճ՝ 21.3%:
  • Սոցիալական պաշտպանություն՝ 481.2 մլրդ դրամ, աճ՝ 21.8%:

Եկամուտների առումով, 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետական բյուջեի մուտքերը կազմել են 1,437 մլրդ դրամ՝ 7.7%-ով կամ 103.3 մլրդ դրամով ավելի 2023 թվականի համեմատ։ Սակայն բյուջեի ծախսերը գերազանցել են եկամուտները՝ կազմելով 1,495 մլրդ դրամ, ինչը 257.8 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշից։ Պակասուրդը կազմել է 58 մլրդ դրամ՝ ավելանալով 154.5 մլրդ դրամով:

Հուլիս ամսվա տվյալներով, բյուջեի եկամուտները կազմել են 193.6 մլրդ դրամ, ծախսերը՝ 262.6 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 69 մլրդ դրամ։