Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ, տարեկան գնաճը կազմել է 3.9%
ԵՄ-ն ցանկանում է մինչև 2040 թվականը CO2 արտանետումները կրճատել 90%-ով
Telegram-ը 2025 թվականի սկզբից ի վեր արգելափակել է ավելի քան 16 միլիոն համայնք
Dow-ն աճել է ավելի քան 300 միավորով, S&P 500-ը սահմանել է նոր ռեկորդ՝ հունիսյան աշխատաշուկայի զեկույցից հետո
Nissan-ը ԱՄՆ-ում և Կանադայում հետ է կանչում ավելի քան 480,000 մեքենա շարժիչի խափանման վտանգի պատճառով
Ripple-ը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում բանկային լիցենզիա ստանալու համար
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ
ԱՄՆ տնտեսությունը հունիսին ավելացրել է 147,000 աշխատատեղ
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
Ազգային Ժողովը ընդունեց ՀԷՑ-ն ազգայնացնելու նախագիծը
9346 արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել․ ՆԳՆ
Հայաստան են գալիս համաշխարհային մակարդակի ներդրողները. ինչ ծրագիր կգործի 2025-ից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Միայն վերջին 7 օրում ռուս-վրացական սահմանը հատել է 62 շշալցված, կոնյակով բեռնված մեքենա. Գևորգ Պապոյան
Կառավարությունը 1 տարի ժամկետով արգելել է սև և գունավոր մետաղներից պատրաստված ջարդոնի արտահանումը
Ինչ կարող է փոխվել հայ սպառողի համար, եթե Ռուսաստան-Ադրբեջան առևտուրը խափանվի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին․ «Փաստ» օրաթերթ․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Կրետե կղզում բռնկված անտառային հրդեհի հետևանքով տարհանել է ավելի քան 1,500 մարդ
OpenAI-ը 30 միլիարդ դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի գործարք է կնքել Oracle-ի հետ
Ինչպես սքրոլել կարճ հոլովակները առանց ուղեղդ վնասելու. 5 գիտականորեն հիմնավորված խորհուրդ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսական գազի խողովակաշարով արտահանումը Եվրոպա նվազել է մինչև 1970-ականների մակարդակին

Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին

Սպտ 6, 2024 20:03
56

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն Արեն Մեհրաբյան հիմնադրամն էր։  Իդրամի եւ IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

Հայտնի է նաեւ սեպտեմբեր ամսվա շահառու հիմնադրամի անունը․ տարվա ամենակրթական ամսվա ողջ հասույթն այս անգամ կփոխանցվի 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցին, որը երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ արդեն Հայաստանում։ Դպրոցը գործում է Տաշիր, Վանաձոր եւ Կապան քաղաքներում, սակայն նպատակ կա մասնաճյուղեր ստեղծել ՀՀ այլ մարզերում եւս։

IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցման եւ ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ չափազանց կարեւոր է այն աշխատանքը, որն իրականացրել է տեխնոդպրոցն Արցախում՝ հատկապես շրջափակման փուլում։

«Օգնել երեխաներին կտրվել ծանր իրականությունից, ստանալ կրթություն եւ զինվել գիտելիքով, իսկապես, մեծ գործ է։ Իսկ այսօր, երբ տեխնոդպրոցը գործում է ՀՀ-ում, մեծ հեռանկարներ ու հնարավորություններ են ստեղծված ոչ միայն արցախցի, այլեւ՝ Հայաստանի բոլոր երեխաների համար։ Աջակցելով նման նախագծերի՝ IDBank եւ Իդրամ ընկերությունները վերահաստատում են իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր ուղղություններից մեկի՝ կրթության, ինչպես նաեւ թվային գրագիտության բարձրացմանը մեր երկրում», — նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

«Որպեսզի երիտասարդները հնարավորությունների բացակայության պատճառով չլքեն մարզերը, մենք պետք է լավագույն հնարավորությունները տանենք մարզեր: Այս պահին շատ կարեւոր է, որպեսզի «Մունք» տեխնոդպրոցը կարողանա ապահովել իր 400 շահառուների շարունակական կրթությունը եւ ծրագրում ներգրավի Սյունիքի եւ Լոռու մարզերի 10 համայնքի 100-ից ավելի նոր դիմորդի»,-ասել է «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը։

««Մի դրամի ուժի» բարի գործերին միանալու համար շատ բան պետք չէ․ ընդամենը կատարե՛ք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածովIDBanking.ambanking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ բանկի տերմինալներով, եւ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարեւորագույն նշանակություն ունեցող ծրագրերի եւ նախաձեռնությունների իրագործմանը։ Ի դեպ՝ Իդրամով QR անհպում վճարումները հասանելի են 22․000 վաճառակետերում եւ 1000-ից ավելի առցանց խանութներում»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: