2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Հայաստանի լավագույն առևտրային գործընկերները 2024թ. առաջին կեսին

Օգս 6, 2024 16:05
89

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։ Փոքր-ինչ առաջ անցնելով Շվեյցարիայից և Նիդեռլանդներից՝ տասնյակում է հայտնվել նաև Բելառուսը։

 Հայաստանի արտաքին առևտուրը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է մոտ երկու անգամ՝ 9 մլրդ դոլարից հասնելով 18,4 մլրդ դոլարի։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեն կիսամյակային տվյալները։

 Կրկին թռիչքաձև (2,6 անգամ) աճել է Ռուսաստանի հետ շրջանառությունը (այդ թվում՝ վերարտահանման հաշվին)` հասնելով 8 մլրդ 365 մլն դոլարի։ 7,5 անգամ աճել է Արաբական Էմիրությունների հետ շրջանառությունը (նույնպես վերարտահանման, այդ թվում ՝ ոսկերչական իրերի հաշվին)՝ հասնելով գրեթե 3,7 մլրդ դոլարի։

 Ավելի քան 40 տոկոսով (մինչև 1,4 մլրդ դոլար) աճել է նաև Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը, այդ թվում՝ չինական ապրանքների մատակարարման և Հայաստանից լեռնահանքային հումքի (խտանյութերի) արտահանման հաշվին (պղնձի խտանյութը մնում է ՀՀ խոշորագույն արտահանվող ապրանքը)։ Արևմտյան երկրների հետ առևտրի ծավալները զգալիորեն նվազել են. ԱՄՆ-ի հետ՝ 40%-ով, Գերմանիայի հետ՝ 35%-ով, Իտալիայի դեպքում առևտրի ծավալը մնացել է մոտավորապես նախորդ տարվա մակարդակին։

 Նկատենք, որ առևտրի անկում է նկատվում ոչ բոլոր արևմտյան երկրների հետ (եթե խոսքը վերաբերում է քիչ թե շատ խոշոր առևտրային գործընկերներին). Ֆրանսիայի հետ առևտուրը նվազել է 15%-ով, Նիդեռլանդների դեպքում՝ 60%-ով (այսինքն՝ ավելի քան կրկնակի)։ Աճել է առևտուրը Բելգիայի (ավելի քան 20%-ով) և Բուլղարիայի (գրեթե 15%-ով)։

 Ճիշտ է` աճը հիմնականում տեղի է ունեցել լեռնահանքային հումքի արտահանման հաշվին, իսկ անկումը՝ ավելի արժեքավոր մետաղագործական ապրանքների (ֆերոմոլիբդենի և ալյումինե փայլաթիթեղի) արտահանման կրճատման հաշվին։ Հարևան Վրաստանի հետ առևտուրը մնացել է նույն մակարդակում, բայց զգալիորեն կրճատվել Է Իրանի և Իրաքի հետ (առաջին դեպքում ներմուծման կրճատման, երկրորդ դեպքում՝ արտահանման հաշվին, հիմնականում՝ ծխախոտի)։

 Տասնյակում է հայտնվել նաև Բելառուսը՝ մի փոքր առաջ անցնելով Շվեյցարիայից և Նիդեռլանդներից։ Այս երկրի հետ առևտրի աճը նույնպես մասամբ պայմանավորված է ապրանքների վերավաճառքով։