ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Ովքեր են խոչընդոտում ԶՊՄԿ-ի վերագործարկմանը. Ընկերությունը դիմել է իրավապահներին

Փտր 6, 2025 16:03
41

Այսօր՝ 2025 թվականի փետրվարի 6-ին Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները  երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի  հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։

Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում։

Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։ Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը և Ընկերությանը։ Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների անվտանգության, ինչպես նաև արտադրական օբյեկտների և գույքի պաշտպանության համար։

Ընկերությունը աշխատողների հետ քննարկել է կազմակերպչական հարցեր և հանձն է առել արտադրության վերականգնումից հետո ստեղծել հատուկ հանձնաժողով, որը յուրաքանչյուր արտադրամասի հետ աշխատանքային քաղաքակիրթ մթնոլորտում կքննարկի առկա խնդիրները, ինչպես նաև մանրակրկիտ կլրամշակի աշխատավարձի ներդրվելիք փոփոխությունների ծրագիրը՝ ապահովելու համար վարձատրության առաջադեմ, թափանցիկ, արդար և համալիր լուծումներ։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: