Rexus Premium Club. վստահելի և որակյալ կապեր` անկաշկանդ մթնոլորտում․ դիտեք ABNews.am կայքում
LikeNet․ հուսալիությունն անուն ունի. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապրիլին աճել է 5.4%-ով
Թմրանյութեր օգտագործելու համար 10 ոստիկան է ազատվել աշխատանքից․ Հետք
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որոնցից 286-ը՝ արտակարգ. եղել է 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ և 207 հրդեհ
Ապրիլին տնտեսական աճն ավելացել է՝ կազմելով 5.4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիրը
Նոր Զելանդիան 9,5 մլն դոլար կհատկացնի՝ որպես Ուկրաինային օգնության հերթական փաթեթ
Մեկ շաբաթում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. 2 փլուզում, 14 ինքնասպանության փորձ, 207 հրդեհ
ԶՊՄԿ-ն հովանավորում է «Դասավանդիր Հայաստան»-ի ծրագրերը Սյունիքում. մանրամասները` ABNews.am կայքում
2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանում միջին կենսաթոշակը կազմել է 23,448 ռուբլի՝ մոտ 98,000 դրամ
Իրանում իսրայելական հարվածների սկզբից զոհվել է 13 երեխա. Իրանի ԱՆ
Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. նախարար
Բացահայտվել է ներմուծման և իրացման փուլերում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք․ՊԵԿ
Չինաստանում հողի վաճառքից եկամուտները նվազել են մինչև 10 տարվա նվազագույնը՝ խորացնելով բյուջեի դեֆիցիտը
Եթե փակվի Օրմուզի նեղուցը. իրական սպառնալիք Հայաստանի տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆրանսիացի թագուհու ադամանդե մատանին վաճառվել է 14 միլիոն դոլարով
Նավապետ Կուկի՝ 250 տարի առաջ խորտակված նավը գտել են ԱՄՆ ափերի մոտ
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում աղտոտման որևէ նշան չի արձանագրվել

«Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». շեֆ խոհարար Յուրա Սարգսյան

Փտր 8, 2023 18:09
130

Շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից է, որն արդեն հայտնի է գաստրոտուրիզմով։ Յուրան այստեղ հիմնել է երկու հյուրատուն-ռեստորան, որտեղ աշխարհի տարբեր կողմերից գալիս են փորձելու վերջինիս պատրաստած ուտեստները։
Յուրան ռեստորանային գործում է արդեն 26 տարի. սկզբում աշխատել է խոհարարի օգնական, հետո մեկնել է երկրից, վարպետացել, բայց կրկին վերադարձել հայրենի գյուղ՝ Ծաղկունք։
Հյուրատուն-ռեստորաններից մեկը Յուրան անվանել է «Խոհարարի տուն»։ Այն ունի հատուկ առաքելություն՝ զարգացնել հայկական խոհարարական ավանդույթները։ Հայ խոհարարները գալու են այստեղ՝ ճաշացանկում ավելացնելու իրենց հեղինակային և անվանական ուտեստները։
«Խոհարարի տուն» հյուրատուն-ռեստորանը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության  (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցով Յուրան ավարտել է շինարարությունն ու կահավորել տարածքը։
Հյուրատան աշխատանքներին մասնակցություն ունի Յուրայի ամբողջ ընտանիքը. որդիներից մեկը նկարում ու զարդարում է հյուրատան պատերը, մայրը՝ համեղ պահածոներ է պատրաստում, կինը՝ ղեկավարում։
«16 տարի թողել էի Ծաղկունքն ու հետ եմ եկել, ինձ թվում է՝ էլ չեմ թողնի։ Խոհարարությունն իմ հոբբին է, իմ երազանքը։ Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը։ Կապ չունի՝ ֆինանսական եկամուտը մե՞ծ է, թե՝ փոքր։ Եթե չես մտածում ֆինանսականի մասին ու զբաղվում ես քո սիրած գործով, ուրեմն՝ կհաջողես։ Գյուղական տուրիզմի զարգացման մասով ծրագիր  կար. դիմեցի ու 300 հոգուց անցա ես, իմ մտահաղացումները։ Շնորհակալություն Ակբա բանկին ու NABU-ին։ Ֆինանսական աջակցություն ենք ստացել անհատույց, ինչը շատ օգնեց»,- նշում է շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը։
Յուրան նաև իր վարպետությունն է փոխանցում սկսնակներին. ունի բազմաթիվ աշակերտներ Հայաստանի տարբեր շրջաններից։ Ամենակարևորը՝ աշակերտներին սովորեցնում է պատրաստել ի սրտե, մեծ հոգով և այնպես, ինչպես ընտանիքի համար։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: