Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. ապրիլին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 304 992 դրամ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտա 100 հազար անօդաչու թռչող սարք
Հայաստանում անտառային հրդեհները 2024 թվականին նվազել են 41%-ով
«Երևանի գինու օրերին» փակվելու են մի շարք փողոցներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք. դիտեք ABNews.am կայքում
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ. Ակբա բանկ. դիտեք ABNews.am կայքում
Ինչ է փոխվել սոցիալական ծախսերի փոխհատուցման մեջ 2025-ի հունիսից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել ամենից շատ Հայաստանում 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը կկառուցի նոր սերնդի 12 սուզանավ
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին. դիտեք ABNews.am կայքում
Ինչ բիզնես կարելի է սկսել ամռանը առանց մեծ ռիսկի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով
Արգելվել է 213 տոննա ձմերուկի ներմուծումը Հայաստան
Որոնք են Եվրոպայի թոփ 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին. դիտեք ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Samsung-ը հայտարարել է նոր սերնդի Neo QLED հեռուստացույցների թողարկման մասին

Նյմ 15, 2022 19:20
175

Նոր արտադրանքներն ունեն նկարի և ձայնի որակի ոլորտում առաջադեմ հնարավորություններ, պրեմիում դիզայն, ինչպես նաև ինտելեկտուալ ֆունկցիաներ՝ անհատականացված օգտագործման համար:

Samsung ընկերությունը հայտարարում է նոր սերնդի Samsung Neo QLED հեռուստացույցների թողարկման մասին: Նորացված մոդելային շարքն ունի պատկերի ու ձայնի բարելավված որակ, պրեմիում կարգի դիզայն և անհատականացման խելացի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հեռուստադիտողները կկարողանան առավելագույն հարմարավետությամբ դիտել իրենց սիրելի ֆիլմերն ու հաղորդումները:
Պատկեր՝ առանց սահմանների

2022 թվականին Quantum Matrix տեխնոլոգիան ստացավ Shape Adaptive Light Control՝ հեռուստացույցի լուսավորության բարելավված վերահսկման թարմացումը: Այս տեխնոլոգիան լույսը տարածում է ցուցադրվող օբյեկտի ձևից կախված՝ անգամ ամենավառ տեսարաններում պատկերի լավագույն որակ ապահովելու համար:

Neo QLED հեռուստացույցների համար օգտագործվում է Real Depth Enhancer նոր տեխնոլոգիան. պատկերի կարգաբերման ալգորիթմ՝ ռեալիստականությունը բարձրացնելու և պատկերում խորության զգացում ստեղծելու համար:

Neo QLED հեռուստացույցի հզոր պրոցեսորը ապահովում է պատկերի ու ձայնի բարելավված որակ: Արհեստական բանականության տեխնոլոգիաների հիման վրա մինչև 4K և 8K պատկերի ինտելեկտուալ մաշտաբավորումը կատարվում է նեյրոցանցերի միջոցով ու թույլ է տալիս սիրելի կոնտենտը դիտել բարձր կետայնությամբ: Թարմացված պրոցեսորի շնորհիվ բարելավվում է կոնտրաստայնությունը, 4 անգամ մեծանում է ցայտունության մակարդակը և ապահովվում է գույնի 16 հազարից ավել գրադացիա՝ էկրանին ամենափոքր դետալները փոխանցելու համար:

Հեռուստացույցների նոր մոդելները նաև ապահովում են EyeComfort ռեժիմը, որը ավտոմատ կերպով կարգավորում է ցայտունությունն ու գունային տոները՝ օգտագործելով տարածքի լուսավորվածության և օրվա լուսային տևողության վերաբերյալ սենսորի տվյալները: Արդյունքում՝ օրվա ցանկացած ժամին հեռուստացույց դիտելիս նվազում է աչքերի լարվածությունը:
Ձայն՝ առանց սահմանափակումների
Թարմացված Neo QLED հեռուստացույցը Wi-Fi-ի միջոցով ապահովում է անլար Dolby Atmos, ինչը բազմալիք բարձրախոսների հետ միասին սենյակի ցանկացած հատվածում ապահովում է հագեցած ու ծավալուն ձայն:

Իսկական կինոթատրոն հիշեցնող իմմերսիվ ձայնն ապահովում է OTS Pro (Object Tracking Sound) տեխնոլոգիան, որն էկրանի վրայի օբյեկտի հետ միասին «տեղափոխում» է ձայնը սենյակով մեկ՝ ստեղծելով կատարվող իրադարձություններին մասնակից լինելու տպավորությունը:

Դիզայն՝ առանց սահմանների

Այս տարի Neo QLED ֆլագմանային մոդելները ստացան Infinity One դիզայնը. մինիմալիստիկ ու պրեմիում կարգի հեռուստացույց, որի շատ բարակ կորպուսն ու էկրանի մետաղե շրջանակն իդեալական համալրում կլինեն ցանկացած ինտերիերի համար:

Թարմացված Slim Fit ամրակապը թույլ է տալիս հեռուստացույցը կախել պատին կիպ. Neo QLED-ը ներդաշնակ կտեղավորվի ձեր ինտերիերում: Իսկ տակդիրին միացված՝ բարակ շրջանակով Slim One Connect բլոկի շնորհիվ օգտատերերը մեկընդմիշտ կմոռանան խառնված լարերի մասին:

Տեխնոլոգիաներ՝ առանց սահմանների

2022 թվականի Samsung Smart հեռուստացույցները ստացել են Smart Hub թարմացված ինտերֆեյսը, ինչի շնորհիվ կոնտենտի որոնումը դարձել է ավելի արագ ու հարմար: Smart Hub-ը թույլ է տալիս հեշտությամբ փոխել ռեժիմները մեդիայից մինչև խաղեր ու անգամ ինտերիերային ռեժիմներ:

Թարմացված Neo QLED-ում տնային սարքավորումների կառավարման հաբն արդեն իսկ ներկառուցված է հեռուստացույցի մեջ: Դա նվազեցնում է սարքավորումների արձագանքման ուշացումը՝ ավելացնելով հրամանների կատարման արագությունը: Խելացի տան կառավարման SmartThings բջջային հավելվածը նույնպես թարմացված ինտերֆեյս է ստացել, որը թույլ է տալիս կարգավորել սարքավորման քարտը ինչպես սմարթֆոնից, այնպես էլ հեռուստացույցից:
MultiView ռեժիմը Neo QLED 8K-ում թույլ է տալիս միաժամանակ ցուցադրել մինչև 4 տեսանյութ և մինչև 2 տեսանյութ՝ Neo QLED 4K մոդելներում: Սիրելի ֆիլմերն ու շոուները դիտելիս Neo QLED-ի միջոցով հնարավոր է տեսաչաթով շփվել ընկերների ու ընտանիքի հետ:
Արևային մարտկոցով One Remote ունիվերսալ հեռակառավարման վահանակը ղեկավարում է հեռուստացույցն ու միակցված մյուս սարքավորումները: Թարմացված հեռակառավարման վահանակը կարելի է լիցքավորել անգամ գիշերը՝ շնորհիվ  RF Harvesting տեխնոլոգիայի, որը կլանում է կենցաղային այլ սարքավորումների էլեկտրամագնիսային ճառագայթումները:

Հայաստանում  Neo QLED հեռուստացույցների թարմացված մոդելային շարքը ներկայացված է տարբեր անկյունաչափեր ունեցող հետևյալ մոդելներով. Neo QLED 4K՝ QN90B, QN85B, Neo QLED 8K՝ QN900B, QN800B, QN700B: Հեռուստացույցները պաշտոնական գործընկերների մոտ գնման համար հասանելի կլինեն արդեն մոտ ապագայում: