OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

«ՄԵՏՐՈՒՄ ԻՆՎԵՍՏՆ» ու PROFAL-ը կնքել են փոխըմբռնման հուշագիր

Նյմ 16, 2023 17:40
212

Հայաստանի շինարարության ոլորտում կառուցապատման նորարար ու ինքնատիպ լուծումներով մեծ համբավ ձեռքբերած «Մետրում ինվեստ» ընկերության գործադիր տնօրեն Արման Մելքոնյանը և ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ծաղկաձորի կենտրոնում, 360 աստիճան հրաշալի տեսարաններով ապարտ-հոթելային համալիրի շինհրապարակում:

Հուշագրով պայմանավորվածություն է ձեռքբերվել Ծաղկաձորում կառուցվող պրեմիում դասի բնակելի և հյուրանոցային համալիրում կիրառել PROFAL-ի՝ տարիների ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքները, որպեսզի «Ծաղկաձոր պարկ»-ը ունենա ավելի ներկայանալի տեսք և ապահովի հարմարվետ հանգիստ մեր բնակիչների ու հյուրերի համար:

Հատկապես կարևոր են վիտրաժային պատուհանների ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման բարձր որակական առանձնահատկությունները: Տեղադրվելու է էներգախնայող ու թրծված ապակեփաթեթ, որի մեջ լցված է արգոն գազ: Այն ավելի էներգախնայող, արևապաշտպան և ցրտադիմացկուն է դարձնում կառույցը: Համալիրի շենքերի ճակատների երեսպատման նորարարական մոտեցման արդյունքում տեղադրվելու է ալյումինե ուղղանկյուն հատվածի 200*300 մմ խողովակներով ցանց, որը հարստացնելու է շենքի ճարտարապետական տեսքը։

Հաջորդ կարևորագույն առավելությունը շինարարական գործընթացում ժամկետների հստակ պահպանումն է: Մեծ ջանք ու եռանդ է ներդրվում, որպեսզի հնարավոր լինի պահպանել գնորդների հետ պայմանագրային պարտավորությունները: «Մետրում ինվեստ»-ի տեսլականի այս մասը դառնում է իրականություն՝ ի շահ գեղեցիկ ու շքեղ ապարտ- հոթելներ նախընտրողների համար:

Միջոցառման մասնակիցները երկու ընկերությունների ղեկավարների հետ շրջել են 11, 9, 7 և 5 հարկանի մասնաշենքերում և ծանոթացել «Ծաղկաձոր պարկ»-ի հնարավորություններին::

«Ծաղկաձոր պարկը» 10,000 քմ կառուցված շինարարական համալիր է, որի 7,000 քմ-ն միայն կանաչապատ տարածք է: Շինարարությունը արդեն հասել է 40%-ի և իրականացվել է բնակարանների ու կոմերցիոն տարածքների 35%-ի վաճառքը: Շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականի ամռանը:

Համալիրը ընդգրկում է պրեմիում դասի ապարտ-հոթելների համար նախատեսված բոլոր հարմարությունները՝ մասնավորապես դահուկների պահպանման համար առանձնացված տարածքներ, էլեկտրամոբիլների լիցքավորման կայան, cоworking տարածք, կոնֆերանս դահլիճներ, սրճարաններ (այդ թվում, սրճարան՝ տանիքում), ռեստորաններ, սպա կենտրոն, լողավազան, ընդարձակ մարզասրահ, մանկական սենյակներ, սենյակների մաքրման մասնագիտացված ծառայություն, լվացքատուն, ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում, եվրոպական արտադրության վերելակներ, բարձր դասի կահույք և տեխնիկա, անվտանգության կետ։