ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Աշխարհում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է. ՄԱԿ

Հլս 6, 2023 15:06
132

Ամբողջ աշխարհում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ նվազել է 12 %-ով ՝ Ուկրաինայում հակամարտության և սննդամթերքի ու էներգակիրների բարձր գների պատճառով, ասվում է 2023 թվականի համաշխարհային ներդրումների մասին զեկույցում, որը հրապարակվել Է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի UNCTAD  կայքում,- գրում է banksnews.am-ը։

«Համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումները 2022 թվականին նվազել են 12%-ով՝ հասնելով 1300 միլիարդ դոլարի ՝ 2021 թվականի կտրուկ թռիչքից հետո, որը հաջորդել էր 2020 թվականին COVID-19-ի հետևանքով առաջացած կտրուկ անկմանը։ Այս նվազումը հիմնականում պայմանավորված է զարգացած երկրներում ֆինանսական հոսքերի և գործարքների ծավալների կրճատմամբ։ Դանդաղումը տեղի է ունեցել համընկնող ճգնաժամերի պատճառով ՝ պատերազմ Ուկրաինայում, սննդամթերքի և էներգակիրների բարձր գներ, ինչպես նաև պարտքային ճնշում»,-նշված Է փաստաթղթում։

Կազմակերպության տվյալներով ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի նվազումը պայմանավորված է հիմնականում զարգացած երկրներում բազմազգ ընկերությունների ֆինանսական գործառնություններով, որտեղ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 37 տոկոսով ՝ հասնելով 378 միլիարդ դոլարի:

«2023 թվականին միջազգային առևտրի և միջսահմանային ներդրումների համար գլոբալ իրավիճակը բարդ կմնա։ Աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է բարձր մնալ։ Ֆինանսական հատվածի վերջին ցնցումները սրել են ներդրողների անորոշությունը։ UNCTAD -ն ակնկալում է, որ համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա վայրընթաց ճնշումը կշարունակվի 2023 թվականին»,- նշվում է զեկույցում։