2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական հում նավթի գնումները. The Economic Times

Հնս 24, 2022 14:12
118

Հնդկաստանի նավթավերամշակողները 2022 թվականի ապրիլից մինչև հունիս 50 անգամ ավելացրել են ռուսական հում նավթի գնումները։ Այս մասին գրում է The Economic Times թերթը ՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Հրատարակության համաձայն ՝ վերջին երեք ամիսների ընթացքում հումքի ներմուծումն առաջին անգամ կազմում է Նյու Դելիի կողմից արտասահմանից գնված ամբողջ հում նավթի 10%-ը։ Մինչև այս տարվա փետրվարը մատակարարումները չեն գերազանցել հանրապետությունում նման գնումների ընդհանուր ծավալի 0,2%-ը։

«Այժմ Ռուսաստանը Հնդկաստանին նավթ մատակարարողների տասնյակում է: Մայիսին Ռուսաստանը շրջանցեց Սաուդյան Արաբիան և դարձավ այդ հումքի երկրորդ խոշոր արտահանողը հանրապետություն Իրաքից հետո»,- ասել են աղբյուրները։
Աղբյուրները նշում են, որ հարավասիական պետությունն օգտվել է իրավիճակից, երբ ռուսական կողմը սկսել է նավթը վաճառել բարելի դիմաց մինչև 30 դոլար զեղչով։ Չնայած ամբողջ աշխարհում էներգակիրների գները, ընդհակառակը, զգալիորեն աճել են։


ԱՄՆ-ից և Չինաստանից հետո Հնդկաստանը նավթի աշխարհի խոշորագույն սպառողն է, որի ավելի քան 85%-ը գնում է արտասահմանից։Այս շաբաթ The Wall Street Journal-ը, վկայակոչելով հնդկական նավթի մի քանի բարձրաստիճան ղեկավարների, հաղորդել է, որ Հնդկաստանի կառավարությունը խստորեն խորհուրդ է տվել պետական ​​նավթային ընկերություններին ներկրել ռուսական զեղչված նավթի մեծ ծավալներ: