Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Նավթի համաշխարհային գները նվազել են

Հկտ 11, 2022 11:41
52

Նավթի համաշխարհային գները, անցյալ շաբաթ տեղի ունեցած զգալի աճից հետո, ընկան, քանի որ առևտրականները վախենում էին ռեցեսիայի հավանականությունից: Այս մասին հայտնում է «The Rambler»-ը։
Brent ապրանքանիշի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,43%-ով 8,14-ով ՝ հասնելով 95,78 դոլարի ՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները, ըստ առուվաճառքի տվյալների, նվազել են 0,57%-ով ՝ կազմելով 90,61 դոլար։
Անցած շաբաթվա ընթացքում Brent նավթը թանկացել է 11,3%-ով, իսկ WTI-ն ՝ 16,5%-ով ՝ մատակարարման կրճատման ակնկալիքներով, քանի որ OPEC+-ը որոշել է նոյեմբերից օրական 2 մլն բարելով կրճատել արդյունահանումը,- գրում է ՌԻԱ Նովոստին։

Մինչդեռ երեքշաբթի օրը նավթի գները սկսեցին նվազել ՝ ուղղման շրջանակներում։ Ներդրողները մտավախություն ունեն, որ համաշխարհային կարգավորիչների գործողությունները կարող են հանգեցնել տնտեսական ակտիվության նվազմանը և դառնալ համաշխարհային ռեցեսիայի սկիզբ, իսկ դա իր հերթին կնվազեցնի նավթի պահանջարկը։
Համաշխարհային կենտրոնական բանկերը բարձր գնաճի դեմ պայքարելու համար սկսեցին կոշտ դրամավարկային քաղաքականություն վարել: Մասնավորապես, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը և Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել են բազային տոկոսադրույքը 75 բազիսային կետով, իսկ Անգլիայի բանկը ՝ 50 բազիսային կետով։