Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Ինչպես գրանցել էլեկտրոնային դրամարկղային գիրք. ՊԵԿ

Դկտ 29, 2023 14:14
249

ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է ուղեցույց, որը տնտեսվարողներին կօգնի էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցելու հարցում։

Քայլ 1. Էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերն իր օգտանուն-գաղտնաբառով պետք է մուտք գործի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգ և անձնական գրասենյակում՝ հաշվետվությունների բաժնից, ընտրի էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման՝ 154-րդ հայտը:

Քայլ 2. Հայտը բացելուց հետո պահանջվող տվյալները համակարգում լրացվում են ինքնաշխատ, որից հետո անհրաժեշտ է ընտրել արժույթը և սեղմել գրանցել կոճակը։ Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր արժույթի համար հարկ վճարողը պետք է վարի առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք:

Քայլ 3. Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված դրամարկղային գրքերի գրանցման հայտն ստանում է հերթական համար։ Ապա հայտն անհրաժեշտ է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել file-online.taxservice.am համակարգի միջոցով։

Քայլ 4. Կազմակերպության կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատիրոջ կողմից գրանցման հայտը պատշաճ լրացվելուց և ուղարկվելուց հետո www.file-online.taxservice.am համակարգում՝ հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում, ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը։

Քայլ 5. էլեկտրոնային գիրքն ստեղծվելուց հետո, համակարգի կողմից, հարկ վճարողին անմիջապես ուղարկվում է ծանուցում ՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։