ՀՀ հեռահաղորդակցության շուկայի ծավալը 2025-ին կկազմի 159,9 մլրդ դրամ
Հունիսին Հայաստանից կոնյակով բեռնված 122 մեքենա է մուտք գործել Ռուսաստան․ Էկոնոմիկայի նախարարություն
Louis Vuitton-ը Շանհայում բացել է «The Louis» կրուիզային նավի ոճով խանութ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ Էկոնոմիկայի նախարարություն
Google-ը պարտավորվել է 314 մլն դոլար վճարել Android-ի օգտատերերի տվյալների գաղտնի հավաքագրման համար
Մեկ օրում բացահայտվել է 98 հանցագործություն. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 19 մարդ
Թրամփի ընտանիքի կրիպտոնախագիծը ներգրավել է $220 միլիոն բիթքոյնի մայնինգի համար
«Կորովկա» ռուսական պաղպաղակի Հայաստան ներմուծումը ժամանակավորապես արգելվել է
Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի և ևս 10 երկրների քաղաքացիներ
Առանց վարորդական իրավունք մեքենա վարելու համար տուգանքը նախատեսվում է կրկնակի մեծացնել՝ սահմանելով 50,000 դրամ
Alibaba-ն 7 միլիարդ դոլար կծախսի նոր օգտատերեր ներգրավելու համար
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի՝ 46 միլիոն ռուբլուց ավելի խարդախության համար
5 մարքեթինգային դաս մեդիայի, մենեջմենթի և նորաձևության լեգենդից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտերկրից կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 5 ամսում ավելացել է 13,9%–ով
Bentley-ն 106 տարվա ընթացքում հինգերորդ անգամ փոխել է իր տարբերանշանը
ՀէՑ-ից բացի հայկական որ ընկերությունները կարող են ազգայնացվել․ վերլուծությունը հասանելի է ABNews.am կայքում
Մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38,060-ով. ՊԵԿ
Իմփաքթ Հաբ երևանը տոնեց իր 10-ամյակը․ դիտեք ABNews.am կայքում
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ կտա ազգայնացնել ՀԷՑ-ը
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը դիտեք ABNews.am կայքում

Google-ը ներկայացրել է իր «ամենաառաջադեմ» գեներատիվ AI մոդելը՝ Gemini-ն

Դկտ 7, 2023 11:54
64

Google-ը ներկայացրել է արհեստական ​​ինտելեկտի իր ամենաառաջադեմ մոդելը՝ Gemini-ն, որը կարող է մշակել տեղեկատվության բազմաթիվ ձևեր, ինչպիսիք են վիդեո, աուդիո և տեքստը, և կարող է աշխատել ցանկացած սարքի հետ՝ տվյալների կենտրոններից մինչև շարժական սարքեր, գրում է Financial Times-ը,- հայտնում է how2b.am-ը:

Google-ը Gemini-ին անվանում է իր դեռևս «ամենամեծ և ամենահզոր» AI մոդելը: Այն ի սկզբանե նախագծված է մուլտիմոդալ լինելու և տեքստի, պատկերների, վիդեո, աուդիո և կոդ վերլուծելու կարողության համար: Մոդելը ներկայացված է երեք տարբերակով՝ Gemini Nano, Gemini Pro և Gemini Ultra։

Gemini Pro-ն արդեն օգտագործվում է Bard չատբոտում: Այն հասանելի է անգլերենով հարցումների համար ավելի քան 170 երկրներում: 2024-ին այն նախատեսում են ներդնել «Google որոնում»-ում։

Google Pixel 8 սմարթֆոններին ավելացվել է Gemini Nano տարբերակը, որն աշխատում է հենց սարքի վրա և առանց ինտերնետ կապի։ Դրա օգնությամբ օգտատերերը կարող են ձայնագրությունների համառոտ տարբերակները ստանալ և ստեղծել պատասխանների սևագիր WhatsApp-ում՝ Gboard ստեղնաշարից օգտվելիս: Ապագայում ընկերությունը նախատեսում է մոդելն ավելացնել այլ ծառայություններում, այն կկարողանան օգտագործել նաև երրորդ կողմի Android հավելվածների մշակողները։

Google-ից հայտնել են, որ Gemini Ultra-ի ամենահզոր տարբերակը գերազանցում է մարդկային փորձագետներին 57 առարկաների թեստերում, այդ թվում՝ մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն, բժշկություն, իրավունք և այլն: Այն նաև մի քանի թեստում գերազանցել է Open AI-ի ChatGPT 4 հանրահայտ չատբոտին։