Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն փորձնակության ինստիտուտի կարգավորումները

Նյմ 17, 2023 13:09
68

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների շրջանակում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն փորձնակության (internship) ինստիտուտի ներդրման համապատասխան կարգավորումները։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտել են, որ կարգավորումների ներդրման նպատակն է նպաստել կրթություն-աշխատաշուկա կապի արդյունավետությանը, որակյալ աշխատուժի ձեւավորմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Դրանք նաեւ միտված են աջակցել երիտասարդներին կամ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ ծանոթանալու աշխատաշուկայի միտումներին եւ հեշտությամբ ինտեգրվել։

Համապատասխան դրույթներով սահմանվում են գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները։ Ըստ այդմ, փորձնակն այն անձն է, ով նախնական մասնագիտական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռքբերելու նպատակով։

Միաժամանակ սահմանվում է, որ՝

•    գործատուն իրավունք ունի կազմակերպել աշխատանքային պրակտիկա՝ մինչեւ 2 ամիս ժամկետով, ոչ ավելի քան 1 անգամ՝ պայմանագիր կնքելով փորձնակի հետ՝ առանց երկարաձգման իրավունքի,

•    գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի 10%-ը,

•    փորձնակն աշխատանքի է ներգրավվում եւ աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական 5 օր, օրական 4 ժամ եւ շաբաթական 20 ժամ տեւողությամբ՝ պահպանելով հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները,

•    գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռքբերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում,

•    փորձնակի վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ։