ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2024թ.-ի մայիսին կազմել է 415․99 մլն դոլար
ԵԱՏՄ-ն և Ինդոնեզիան առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլ են անցկացրել
Երևանի ավտոպարկը կհամալրվի ևս 250 18 մետրանոց ավտոբուսներով
2023 թվականին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ
Դոլարի և ռուբլու փոխարժեքները, ինչպես նաև ոսկու գինն աճել են. ՀՀ ԿԲ, 24/07/24
Ներդրումային ոլորտը հուլիսի 24-ին. մանրամասները՝ ABnews.am կայքում
2024-ի տեխնոլոգիական միտումները. Վերջին զարգացումները. How2B. մանրամասները՝ ABnews.am կայքում
Եղանակի տեսությունը հուլիսի 24-ին. օդի ջերմաստիճանը կնվազի․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 13 մարդ
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը
Ի՞նչ է կատարվում Wildberries-ում. ամուսնալուծություն, ռեյդերային գրավում և Կադիրովի միջամտությունը․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Google-ը մտածում է Ray-Ban-ի հետ համատեղ խելացի ակնոցներ արտադրելու մասին
Իլոն Մասկը հերքում է Թրամփին ամսական 45 միլիոն դոլար հատկացնելու մտադրության մասին լուրերը
Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը
BRICS-ի երկրները քննարկում են իրենց վճարային համակարգերը միացնելու Իրանի գաղափարը
Հուլիսի 24-ի կրիպտոարժույթների փոխարժեքները. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեներում. մանրամասները՝ ABnews.am կայքում
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի. մանրամասները՝ ABnews.am կայքում
Evocabank-ը կթողարկի պարտատոմսեր՝ դրամով և դոլարով․ մանրամասները՝ ABnews.am կայքում
Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում․ մանրամասները՝ ABnews.am կայքում

Հունիսին ՄԱԿ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը շարունակել է նվազել

Հլս 10, 2023 12:51
30
ADS

Բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գնանշումները նվազել են, սակայն տեղական սննդամթերքի բարձր գներն իրական սպառնալիք են խոցելի երկրների համա,- գրում է b24.am-ը։

Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հաղորդել է, որ հունիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը կրկին վարընթաց է գրանցել, որտեղ առաջատարը հիմնական հացահատիկային մշակաբույսերն են եւ բուսական յուղերի մեծ մասը։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները,  հունիսին միջինում 122,3 միավոր էր, որը 1,4 տոկոսով պակաս է մայիսի ցուցանիշից եւ 23,4 տոկոսով՝ 2022 թվականի մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մայիսի համեմատ նվազել է 2,1 տոկոսով։ Կերային մշակաբույսերի միջազգային գնանշումները հունիսին իջել են մինչեւ 3,4 տոկոս, որը գլխավորապես պայմանավորված էր Արգենտինայում եւ Բրազիլիայում շարունակական բերքահավաքների արդյունքում եգիպտացորենի պաշարների մեծացմամբ եւ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրության հիմնական վայրերից ակնկալիքների գերազանցմամբ։ Հյուսիսային կիսագնդում բերքահավաքի մեկնարկն ուղեկցվել է հացահատիկի միջազգային գների 1,3 տոկոսով անկմամբ, որի վրա ազդել է մեծ պաշարները եւ արտահանման ցածր հարկերը Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում պայմանների բարելավումը։ Բրնձի միջազգային գների 1,2 տոկոս նվազումը կապված էր բրնձի «ոչ ինդիկա» տեսակների պահանջարկի կրճատման եւ արտահանման խթանման ուղղությամբ Պակիստանի ջանքերի հետ։

ՊԳԿ բուսական յուղերի ինդեքսը 2,4 տոկոսով նվազել է մայիսի ցուցանիշից, քանի որ արմավենու եւ արեւածաղկի յուղերի ցածր միջազգային գներն ավելի քան փոխհատուցել են սոյայի եւ ռափսի յուղերի գնանշումների աճը, որը բացատրվում է այդ մշակաբույսերն արտադրող երկրների եղանակային պայմաններով:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսի նվազումը հունիսին 0,8 տոկոս էր, որտեղ առաջատարը պանրի միջազգային գներն էին, չնայած կարագի գնի համաշխարհային աճին, որի պատճառներից մեկը «սփոթ» պաշարների ակտիվ պահանջարկն էր՝ գլխավորապես Միջին Արեւելքում։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը չորս ամիս անընդմեջ բարձրանալուց հետո առաջին անգամ նվազել է 3,2 տոկոսով, ինչը հիմնականում բացատրվում է Բրազիլիայում շաքարեղեգի բերքահավաքի դրական առաջընթացով եւ ներմուծման գլոբալ պահանջարկի նվազմամբ, մասնավորապես Չինաստանից։

ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը հունիս ամսին անփոփոխ է մնացել։ Արեւելյան Ասիայից ներմուծման բարձր պահանջարկի հետեւանքով աճել են թռչնամսի գները, որը կապված է թռչնագրիպի համատարած բռնկումներով պայմանավորված մատակարարումների շարունակական դժվարությունների հետ: Խոզի մսի միջազգային գները նույնպես աճ են գրանցել, սակայն խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների մսի գները նվազել են՝ ի պատասխան Օվկիանիայի երկրներից արտահանման հնարավորությունների ընդլայնման։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։

Հացահատիկային մշակաբույսերի արտադրության կանխատեսվող ռեկորդային աճ

Այսօր հրապարակված ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի տեղեկագրի տվյալներով՝ կանխատեսվում է, որ 2023-24 թվականներին հացահատիկային ապրանքների արտադրությունը ռեկորդային ցուցանիշ կգրանցի։

ՊԳԿ-ն 2023 թվականի համար հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության կանխատեսումները բարձրացրել է 2 819 միլիոն տոննայի, որը 1,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին։

Այս կանխատեսումը գրեթե ամբողջությամբ արտացոլված է ցորենի համաշխարհային արտադրության բարելավված հեռանկարներում, որը հաստատվել է 783,3 միլիոն տոննայի մակարդակում, ինչին, իր հերթին, նպաստել է մի շարք երկրների, այդ թվում Կանադայի, Ղազախստանի եւ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը: Այնուամենայնիվ, ցորենի համաշխարհային արտադրությունը դեռեւս 2,3 տոկոսով ցածր է անցած սեզոնի արդյունքից:

Կերային մշակաբույսերի 2023թ. գլոբալ արտադրանքն այժմ կանխատեսվում է, որ 2022 թվականի համեմատ կաճի 2,9 տոկոսով՝ հասնելով 1 512 միլիոն տոննայի։ Բրնձի համաշխարհային արտադրությունը, նույնպես, 2023-24 թվականներին ակնկալվում է, որ 1,2 տոկոսով կբարձրանա 2022-2023 թթ. ցածր մակարդակից եւ կհասնի 523,7 միլիոն տոննայի։

Առաջիկա սեզոնին հատիկեղենի համաշխարհային սպառումն, ըստ կանխատեսումների, 0,9 տոկոսով կավելանա՝ 2 805 միլիոն տոննա, որտեղ առաջատարը կերային մշակաբույսերի, մասնավորապես կերային եգիպտացորենի օգտագործման սպասվող աճն է։

ՊԳԿ-ն բարձրացրել է հացահատիկի համաշխարհային պաշարների իր կանխատեսումը, ըստ որի մինչեւ 2023-24 թթ. սեզոնների ավարտը կհասնի 878 միլիոն տոննայի՝ նախորդ սեզոնից մոտ 2,03 տոկոսով ավելի բարձր։ Այս մակարդակում հացահատիկի օգտագործման պատրաստ համաշխարհային պաշարների գործակիցը կմնա անփոփոխ՝ 30,6 տոկոս, որը «նոր սեզոնին մատակարարման հարմարավետ հեռանկար է խոստանում»:

Հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առեւտրի ՊԳԿ վերջին կանխատեսումներով 2023-24 թթ. ցուցանիշը 0,9 տոկոս հավանական նվազում կգրանցի 2022-2023 թթ. համեմատ, ընդ որում ցորենի ծավալները կկրճատվեն ռեկորդային մակարդակից:

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։

Սննդամթերքի բարձր գները սրում են պարենային իրավիճակը խոցելի երկրներում

Սննդամթերքի բարձր գները, տնտեսական վայրիվերումները, հակամարտությունը, երաշտը եւ որոշ տարածաշրջաններում Էլ Նինյոյի բնական երեւույթի մոտալուտ վտանգն ակնառու են դարձնում աշխարհի տարբեր անկյուններում պարենային անվտանգության շուրջ եղած մտահոգությունները։ Ընդհանուր առմամբ, աշխարհի 45 երկիր գնահատվում է որպես սննդամթերքի արտաքին օգնության կարիք ունեցող, ինչպես հաղորդում է այսօր հրապարակված Մշակաբույսերի հեռանկարների եւ պարենամթերքի իրավիճակի մասին վերջին զեկույցը, որը յուրաքանչյուր եռամսյակ պատրաստվում է ՊԳԿ գլոբալ տեղեկատվական եւ վաղ ահազանգման համակարգի (GIEWS) կողմից։

Տեղական սննդամթերքի բարձր գները, որոնք շեղվում են ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսից, 45 երկրների մեծ մասում տիրող սովի մտահոգիչ մակարդակի պատճառն են, ընդ որում՝ այս երկրներից 33-ը գտնվում են Աֆրիկայում, 9-ը՝ Ասիայում, ինչպես նաեւ Հաիթիում,  Ուկրաինայում եւ Վենեսուելայում:

Չնայած, որ 2023 թ. հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրությունը նախորդ տարվա ցուցանիշից 1,1 տոկոսով բարձր էր կանխատեսվել, ակնկալվում է, որ Ցածր եկամուտ եւ պարենային անբավարարություն ունեցող 44 երկրներում այն կնվազի՝ մեծացնելով ներմուծումների կարիքը, նշվում է զեկույցում։

Եռամսյակային զեկույցում մանրամասն տեղեկություններ են ներկայացվում ազդակիր երկրներում պարենային անապահովության եւ գների միտումների վերաբերյալ։ Ի լրումն, կատարվում է նաեւ տարածաշրջանային արտադրական եւ առեւտրային հեռանկարների հանգամանալից գնահատում։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքս
Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի ամփոփագիր
ԳՇՏՀ. շուկայի վերահսկում
Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգ
ՊԳԿ շուկաներ եւ առեւտուր
Մշակաբույսերի հեռանկարների եւ պարենամթերքի իրավիճակի մասին վերջին զեկույցը
ՊԳԿ գլոբալ տեղեկատվական եւ վաղ ահազանգման համակարգի (GIEWS)

Մեկնաբանություն