Մեքենաների մաքս. արժեքը մասամբ կվճարի պետությունը
Վրաստանի ՀՆԱ-ն 10 ամսում աճել է 6.9%-ով
ՀՀ-ում ստեղծվելու է AI սուպերհամակարգչային կենտրոն
23թ. ՀՀ միջ.ամսական աշխատավարձը ֏263,021 է
24թ. I աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը. վարչապետ
24թ. վրացական համարանիշների համար վճարներ կգանձվեն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Երևանին ամանորի ձևավորմանը հատկացվել է ֏202 մլն.
22թ. գործել է 101,532 փոքր և միջին ձեռնարկություն
24թ. խմելու ջրի գինը չի բարձրանա. ՀԾԿՀ
Գազպրոմ Արմենիա արդեն կարելի է դիմել նաեւ առցանց
Շահութաբեր բիթքոինների մասնաբաժինը մոտ 85% է
23թ. սեպտ. բանկային համակարգով ՀՀ է հոսել $97 մլն
20-23 թթ. կառուցվել է ավելի քան 4500 ապօրինի շինություն
Ցորենի ներմուծման ծավալները կրճատվել են 32%
Կոնվերս Բանկը Եվրոթերմի կորպ.պարտատոմսերի տեղաբաշխողն է
Լարսում 1700 հայկական բեռնատար սպասում է իր հերթին
23թ. տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.2%
Հայկական I արբանյակը տիեզերք կարձակվի դեկ. 1-ին
Կենտրոնում կայանելու տարեկան վարձը կդառնա ֏160հզր.

Հայաստանից Ռուսաստան կեռասի բեռնափոխադրումներն աճել են 2,5 անգամ, ելակինը` 1,4 անգամ

Հնս 20, 2023 18:23
17
ADS

Հայաստանից կեռասի բեռնափոխադրումները Ռուսաստան մինչև ամառվա սկիզբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,5 անգամ, ելակինը՝ 1,4 անգամ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը,- գրում է ejc.am-ը։

«2023 թվականի ապրիլից մինչ օրս հատապտուղների հավաքման սեզոնի ընթացքում Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային տնօրինությունը Վերին Լարսի անցակետում արձանագրել է ավելի քան 597 տոննա ելակի և 1345 տոննա բալի ներմուծումը, որոնք Ռուսաստանի Դաշնության տարածք են մտել Հայաստանից:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կեռասի բեռնահոսքն ավելացել  է 2,5 անգամ, իսկ ելակինը` 1,4 անգամ։ Միայն հունիսի սկզբից Հայաստանից Ռուսաստանի Դաշնության տարածք է ներկրվել 82 տոննա ելակ և 772 տոննա կեռաս։

Համաձայն «Հյուսիսկովկասյան միջտարածաշրջանային անասնաբուժական լաբորատորիայի» դաշնային պետական բյուջետային հիմնարկի Կաբարդինո-Բալկարիայի մասնաճյուղի մասնագետների կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարզվել է, որ մուտքային արտադրանքը լիովին համապատասխանում է պարտադիր պահանջներին և զերծ է կարանտինային օբյեկտներից»,-ասվում է հաղերդագրության մեջ։

Մեկնաբանություն