Անշարժ գույքի վարձի 10%-ը պետք է վճարվի պետությանը. ՊԵԿ
Ավելի քան ֏260 միլիոն տուգանք՝ նոյեմբերին. ՊԵԿ
ՀՀ-ում 7-ից 9-ը տ. երեխաների 27,7%-ն ունեն ավելցուկային քաշ
Թրք. լիրան անկումով հասել է պատմական նվազագույնի
23թ.-ի ՀՀ սպառողական գների ինդեքսն աճել է 2.2%
ՌԴ նավթից և գազից եկամուտներն ավելացրել է 10.9%
Երևանի բյուջեի մուտքերը ավելի են եղել ֏8 մլրդ 373 մլն
֏3.8 մլն տուգանք շինհրապարակներում խախտումների համար
ՄՊՀ-ն «Իգիթ» ՍՊԸ-ին տուգանել է շուրջ ֏32 միլիոն չափով
23թ.-ի ՀՀ կոնյակի արտադրությունը նվազել է 20.5%
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
Apple-ն ամբողջ աշխարհով կրեդիտ քարտ կթողարկի
Վրաստանում նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 0,1%
Կանայք Հայաստանի աշխատուժի 52%-ը չեն. Infocom
֏1285.5 մլրդ արժեքով 55.7 մլն գործարք` մեկ ամսում. ՊԵԿ
$10 մլն կուղղվի կանանց ձեռներեցության զարգացմանը
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է $41.000
Ապամոնտաժվել է 640 ինքնակամ տեղադրված գովազդ
Շին.օբյեկտներում օդը ստուգող սարքեր կտեղադրվեն
Սև ուրբաթին ԱՄՆ 28%-ը գնումներ է կատարել առցանց

Եվրահանձնաժողովը որոշել է արտակարգ միջոցներ ձեռնարկել էլեկտրաէներգիայի գների իջեցման համար

Օգս 30, 2022 14:05
32
ADS

Եվրահանձնաժողովն աշխատում է Եվրոպայում էլեկտրաէներգիայի գների իջեցմանն ուղղված միջոցառումների վրա։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ՝ Բլեդում (Սլովենիա) ռազմավարական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

«Եվրահանձնաժողովն աշխատում է այս շուկայում միջամտելու արտակարգ միջոցառումների և դրա կառուցվածքային բարեփոխումների վրա: Մեզ անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի շուկայի նոր մոդել, որն իսկապես կաշխատի և կվերադարձնի մեզ հավասարակշռության»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նրա խոսքով, եվրոպական երկրների իշխանություններն աշխատում են նաև միջոցառումների վրա, որոնք պետք է սահմանափակեն գազի գինը տարածաշրջանում։

Նա հավելել է, որ անհրաժեշտ է վերջ տալ եվրոպական երկրների կախվածությանը Ռուսաստանից գազի մատակարարումներից։Օգոստոսի 28-ին Միջազգային գործընկերության Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինությունը որոշել է 10 մլն եվրո հատկացնել Տաջիկստանում էներգետիկ ոլորտին աջակցելու ծրագրերի իրականացման համար։ Նրանք նաև հավելել են, որ հատկացված միջոցները, մասնավորապես, պետք է օգնեն էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարարության, «Բարքի Տոջիկ» պետական ​​էներգետիկ ընկերության և Տաջիկստանի հակամենաշնորհային ծառայության էլեկտրաէներգիայի կարգավորման բաժնի կարողությունների և արդյունավետության զարգացմանը։

 

Մեկնաբանություն