Wildberries-ը կթողարկի սմարթֆոնների, հեռուստացույցների և կենցաղային տեխնիկայի իր ապրանքանիշները
Տեղաբաշխվել են 2024 թվականի հունվարի 15-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 5 միլիարդ դրամ ծավալով․ ֆինանսների նախարարություն
ԵԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչեւ 3,5%
Նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան 30 օրից եւ հստակ ժամանակացույցով․ Տիգրան Ավինյան
Խմելու ջուրը չի թանկանա. Կառավարությունն ընդունեց սուբսիդավորման մասին որոշում
Բենզինը Հայաստանում կրկին թանկացել է
Red Wings-ն ապրիլի 1-ից թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երեւան-Ուֆա երթուղով
Կառավարությունը հաստատեց ՀՀ կրթության մինչև 2030-ի զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագիրը
Credit Suisse-ը Շվեյցարիայի ազգային բանկից մինչև 53,7 միլիարդ դոլարի փոխառություն կվերցնի
Հայկական Ucraft-ն ընդգրկվել է Forbes-ի վարկանիշում
AMX. Տեղի է ունեցել ավելի քան 29 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսի տեղաբաշխման աճուրդ
Brent տեսակի նավթի գինը նվազել է 77 դոլարից
Silicon Valley Bank սնանկացման պատճառով համաշխարհային ֆինանսական շուկան 2 օրում 500 մլրդ. $ է կորցրել
Microsoft-ն ամբողջությամբ կրճատել է էթիկայի թիմը իր՝ արհեստական ​​ինտելեկտի (AI) արտադրանքի մշակման բաժնում
Fitch-ն այս տարվա համար բարելավել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսումը
Մեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավը
Նորից երկինք են բարձրանում Հայկական ավիաուղիներ ավիաընկերության տարբերանշանով օդանավերը
HSBC բանկը 1 ֆունտով ձեռք է բերում Silicon Valley Bank-ը
ՀՀ ԿԲ նախագահը Հայ-Ռուսական համալսարանում մասնակցել է RAU Global Forum. Economics ֆորումին
Առաջին անգամ 4 հայկական բրենդ ներկայացվել է Միլանի միջազգային ցուցահանդեսում
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-փետրվարին հասել է 2,58 տրիլիոն ռուբլու
Վրաստանը կընդունվի սննդամթերքի գինը կարգավորող օրենք
Իրանը պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան Եվրամիության սահմանափակող սանկցիաների
2022թ. ՌԴ-ից ֆիզիկական անձանց փոխանցումները ԱՊՀ երկրներ ավելացել են 2,45 անգամ
Մեծ Բրիտանիայի 18 ընկերություն անցնում է քառօրյա աշխատանքային շաբաթվա գրաֆիկի
Ճապոնիան կսկսի ազգային թվային արժույթի համակարգի փորձարկումը
Ռուսաստանի և ԱՄԷ միջև առևտրաշրջանառությունը 2022-ին հասել է 9 միլիարդ դոլարի
Եվրամիությունը ևս մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողությունը
Instagram-ի և Facebook-ի օգտատերերի վերիֆիկացիան վճարովի կդառնա
Հայկական Renderforest-ի օգտատերերի թիվն անցել է 20 միլիոնը
Հայաստանի ՀՆԱ հավելաճը 2022թ. կազմել է 12.6%. Բաբկեն Թունյան
Հայկական Triple S VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի ներդրում է արել Docus ստարտափում
Հայկական 10Web-ի գործարկած նոր պրոդուկտը Product Hunt-ում է
Արմֆիլտր հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը կազատվի ներմուծման տուրքից
ՎԶԵԲ-ն ընդգծել է 2022-ին Հայաստանում և Վրաստանում բարձր տնտեսական աճը
ԱԶԲ-ն ամփոփել է 2022-ը. նոյեմբերին բանկը 100 մլն դոլար բյուջետային վարկ է տրամադրել ՀՀ-ին
ԴիջիԹեք 2022-ին կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական նոր բրենդինգը
Փետրվարի վերջին կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը
Ապրիլի 1-ից ամբողջությամբ կազատականացվի մեքենաների ապահովագրության շուկան
84 հարկ վճարող ՀԴՄ կանոնների խախտման համար տուգանվել է 1 մլն դրամից ավելի գումարով
ԵՄ-ն պատրաստ է ստիպել ռուսական բանկերին տեղեկություն հաղորդել ՌԴ ԿԲ ակտիվների մասին
ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել ավելացնել գազի մատակարարումը Եվրոպա
ԵՄ-ն կարող է երկարաձգել ռուսական լրատվամիջոցների արտոնագրերի կասեցումը. Bloomberg
WhatsApp-ի ղեկավարը բոլորին կոչ է արել հրաժարվել Telegram-ից
Mini-ն կսկսի էլեկտրական փոխարկիչով մեքենաների զանգվածային արտադրություն
Binance-ի օգտատերերը հանել են օրական ավելի քան 900 միլիոն դոլարի ակտիվներ
iPhone 15 Pro-ն կստանա նոր առանց շրջանակի էկրանի դիզայն
ՀՀ-ում համարակալվել է մոտ 350 հազար խոշոր եղջերավոր կենդանի
Տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ. AMX
Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը

Մեկնարկել է Թումոյի նոր նախագիծը` Թումո ակադեմիան

Feb 28, 2023 14:14
79
ADS

Փետրվարի 27-ին Թումո Երեւանում տրվել է Թումո ակադեմիա ծրագրի մեկնարկը,- այս մասին հայտնում է Itel.am

Վեցամսյա կրթական ծրագրի նպատակն է 21 տարեկանը լրացած անձանց տրամադրել Թումոյում նոր մասնագիտություն ձեռք բերելու եւ կարիերա կառուցելու հնարավորություն։ Ծրագիրը ներկայացրել են Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը եւ Թումո ակադեմիա ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը։
Թումո ակադեմիան կտրամադրի ուսուցում Թումոյի նորարարական ոլորտներում եւ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։

Առանց նախնական մասնագիտական փորձի՝ մասնակիցները կապահովվեն կրթաթոշակով եւ կստանան ինտենսիվ կրթություն, իսկ բարեհաջող ավարտելով՝ կմիանան Թումոյի թիմին որպես դասընթացավարներ: Ծրագիրն իր առաջին փուլում կկենտրոնանա Կապան, Կողբ եւ Դիլիջան համայնքների Թումո կենտրոնների համար դասընթացավարներ պատրաստելու վրա, իսկ հետագայում` Թումոյի ընդլայնմանը զուգահեռ կգործարկվի բոլոր մարզերում:

«Հայտարարում ենք մի նախագիծ, որի արդյունքները տեսնելու ենք տասնամյակներով։ Ընդլայնելով մեր աշխարհագրությունը ՀՀ-ի մարզերում ու Արցախում՝ նպատակ ենք դնում բոլոր պատանիներին տալ հավասարապես որակյալ, առաջադեմ կրթություն։ Անկախ նրանից՝ պատանին Թումոյի քաղաքային կենտրոն է հաճախում, թե գյուղական համայնքի Թումո տուփ, նրա ստացած կրթության բովանդակությունն ու որակը պետք է նույնը լինի: Այդ նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է կառուցել հարյուրավոր մասնագետներից կազմված հզոր թիմ` մարզիչներ, դասընթացավարներ, կենտրոնների ղեկավարներ»,- նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Թումո ակադեմիան գործարկման առաջին փուլում կտրամադրի ուսուցում 8 ոլորտում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն եւ ստեղծագրություն։

Հետագա փուլերում նախատեսվում է պատրաստել դասընթացավարներ Թումոյի կրթական բոլոր 14 ոլորտում` այժմ աշխատող եւ մոտակա տարիներին գործարկվող մարզային կենտրոնների, ինչպես նաեւ Թումո Երեւանի համար։

«Ակադեմիայի ուսանողների հետ է աշխատելու մեր դասընթացավարների փորձառու թիմը: Թիմում են ոլորտի լավագույն մասնագետներ` թե՛ Թումոյում դասավանդման տարիների փորձ ունեցող մեր գործընկերները, թե՛ մեզ նոր միացած էքսպերտներ: Մշակելով ծրագրի բովանդակությունը` նրանք կփոխանցեն Թումոյի կրթական մեթոդաբանության յուրահատկությունները Ակադեմիայի ուսանողներին»,- ասել է ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը:

Ծրագրին միանալու համար միակ նախապայմանը 21 եւ ավելի տարեկան լինելն է։

Մինչ 2023-ի ապրիլի 1-ը լրացնելով հարցաթերթիկ առցանց academy.tumo.org կայքում՝ առաջին խմբի դիմորդները կանցնեն նախնական ընտրության, հարցազրույցի եւ առաջադրանքի փուլերը, դրանք հաղթահարելու դեպքում կսկսեն ուսուցումը 2023-ի մայիսից։

Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից եւ կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից։

Մեկնաբանություն