Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Մեկնարկել է Թումոյի նոր նախագիծը` Թումո ակադեմիան

Փտր 28, 2023 14:14
116

Փետրվարի 27-ին Թումո Երեւանում տրվել է Թումո ակադեմիա ծրագրի մեկնարկը,- այս մասին հայտնում է Itel.am

Վեցամսյա կրթական ծրագրի նպատակն է 21 տարեկանը լրացած անձանց տրամադրել Թումոյում նոր մասնագիտություն ձեռք բերելու եւ կարիերա կառուցելու հնարավորություն։ Ծրագիրը ներկայացրել են Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը եւ Թումո ակադեմիա ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը։
Թումո ակադեմիան կտրամադրի ուսուցում Թումոյի նորարարական ոլորտներում եւ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին կապահովի աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։

Առանց նախնական մասնագիտական փորձի՝ մասնակիցները կապահովվեն կրթաթոշակով եւ կստանան ինտենսիվ կրթություն, իսկ բարեհաջող ավարտելով՝ կմիանան Թումոյի թիմին որպես դասընթացավարներ: Ծրագիրն իր առաջին փուլում կկենտրոնանա Կապան, Կողբ եւ Դիլիջան համայնքների Թումո կենտրոնների համար դասընթացավարներ պատրաստելու վրա, իսկ հետագայում` Թումոյի ընդլայնմանը զուգահեռ կգործարկվի բոլոր մարզերում:

«Հայտարարում ենք մի նախագիծ, որի արդյունքները տեսնելու ենք տասնամյակներով։ Ընդլայնելով մեր աշխարհագրությունը ՀՀ-ի մարզերում ու Արցախում՝ նպատակ ենք դնում բոլոր պատանիներին տալ հավասարապես որակյալ, առաջադեմ կրթություն։ Անկախ նրանից՝ պատանին Թումոյի քաղաքային կենտրոն է հաճախում, թե գյուղական համայնքի Թումո տուփ, նրա ստացած կրթության բովանդակությունն ու որակը պետք է նույնը լինի: Այդ նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է կառուցել հարյուրավոր մասնագետներից կազմված հզոր թիմ` մարզիչներ, դասընթացավարներ, կենտրոնների ղեկավարներ»,- նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Թումո ակադեմիան գործարկման առաջին փուլում կտրամադրի ուսուցում 8 ոլորտում՝ երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն եւ ստեղծագրություն։

Հետագա փուլերում նախատեսվում է պատրաստել դասընթացավարներ Թումոյի կրթական բոլոր 14 ոլորտում` այժմ աշխատող եւ մոտակա տարիներին գործարկվող մարզային կենտրոնների, ինչպես նաեւ Թումո Երեւանի համար։

«Ակադեմիայի ուսանողների հետ է աշխատելու մեր դասընթացավարների փորձառու թիմը: Թիմում են ոլորտի լավագույն մասնագետներ` թե՛ Թումոյում դասավանդման տարիների փորձ ունեցող մեր գործընկերները, թե՛ մեզ նոր միացած էքսպերտներ: Մշակելով ծրագրի բովանդակությունը` նրանք կփոխանցեն Թումոյի կրթական մեթոդաբանության յուրահատկությունները Ակադեմիայի ուսանողներին»,- ասել է ծրագրի ղեկավար Նարինե Դավթյանը:

Ծրագրին միանալու համար միակ նախապայմանը 21 եւ ավելի տարեկան լինելն է։

Մինչ 2023-ի ապրիլի 1-ը լրացնելով հարցաթերթիկ առցանց academy.tumo.org կայքում՝ առաջին խմբի դիմորդները կանցնեն նախնական ընտրության, հարցազրույցի եւ առաջադրանքի փուլերը, դրանք հաղթահարելու դեպքում կսկսեն ուսուցումը 2023-ի մայիսից։

Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից եւ կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից։