Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիին, որով գանձապետարանը հայտարարել է, որ դադարեցնում է ներդրումները կառավարության արժեթղթերի հիմնադրամում ՝ ազգային պարտքի առավելագեւյն չափին հասնելու պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Հունվարի 23-ի դրությամբ որոշել եմ, որ կառավարության կողմից գոյացած պարտքի պատճառով չեմ կարող ամբողջությամբ ներդրումներ կատարել Կառավարության արժեթղթերի հիմնադրամի (G Fund) խնայողական հիմնադրամում»,- ասված է նամակում։Այնտեղ նշված է նաև, որ Պետական արժեթղթերի հիմնադրամը պատկանում է դաշնային աշխատողների կենսաթոշակային համակարգին, և ներդրումների կասեցումն անհրաժեշտ է, որպեսզի չգերազանցի պետական պարտքի սահմանված սահմանը։
ԱՄՆ-ի փոխառությունների սահմանաչափերը սպառվել են 2023 թվականի հունվարին, որից հետո երկիրը սկսել է «արտակարգ միջոցառումները» ՝ սոցիալական և կենսաթոշակային հիմնադրամներին մուծումների կասեցումը։ Այս առնչությամբ Ջանեթ Յելենն ասել է, որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի տնտեսության անկման եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ հրահրել։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.
Մեկնաբանություն