Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Թաթուլ Մանասերյան․ ՀՀ-ում էլեկտրամոբիլներ արտադրելն իրատեսական է, բայց…

Հնվ 7, 2024 20:53
33

Հայաստանի կառավարությունը դիտարկում է հետագայում հանրահայտ բրենդների հետ համատեղ Հայաստանում էլեկտրամոբիլների արտադրություն կազմակերպել։ Օրերս էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն «Արմենպրեսին» ասել է, որ կառավարությունը ներկայում որոշ երկրների հետ բանակցում է էլեկտրամոբիլներ արտադրելու շուրջ։

Դեռ նոյեմբերին ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր հայտնել, որ քննարկվել է չինական BYD ընկերության հետ համատեղ Հայաստանում էլեկտրամոբիլներ արտադրող ընկերություն ստեղծել։ «Մենք հիմա ծրագրեր ենք մշակում էլեկտրամոբիլների արտադրությունն ու սպառումը խթանելու համար։ Հենց այս թեմայով հանդիպում եմ ունեցել չինական BYD եւ մի շարք այլ ավտոարտադրող ընկերությունների հետ»,-ասել է Քերոբյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հեգնում է կառավարությանը, հաշվի առնելով, որ այս կառավարությունը մի շարք մեգանախագծերի մասին հայտարարել է, բայց չի իրականացրել։

«Նյու Վասյուկի» 16-րդ սերիա «Հովհաննես Ադամյան» հայկական հեռուստացույցների և կենցաղային տեխնիկայի գործարան, գազաբալոնային համակարգերի գործարան, օդանավերի հավաքման գործարան, կոկորդիլոսներով թեմատիկ պարկ, օդային տրամվայ, «Սեպուհ 1» հայկական ավտոմեքենաների գործարան… Հիմա էլ՝ էլեկտրամոբիլներ: Արդեն ծիծաղելի չէ, նողկալի է»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանը: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ՀՀ-ում էլեկտրամոբիլ արտադրելը հնարավոր է համարում, բայց թերահավատ է, որ այս կառավարությանը դա կհաջողվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am կայքում՝ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/01/07/1392310/