Աշխատանքից մեծ եկամուտ՝ առանց ղեկավար դառնալու. կարիերայի թաքնված ուղիները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների վաճառքի գլոբալ պատկերը․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել շուկայում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպես են բաշխվել բանկային վարկերը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում 2024-ի ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանի արտաքին առևտրային հավելուրդը հունվարին նվազել է մինչև 4.5 մլրդ դոլար
Ինչու են փորձագետները նախազգուշացնում AI-ի չափից շատ օգտագործման ռիսկերի մասին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Honda-ն 3-րդ եռամսյակում ավելացրել է գործառնական շահույթը 4.6%-ով
Firdus Prime Residence բնակելի համալիրը նշեց «Տանիքի տոնը»․ դիտեք ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն չորրորդ եռամսյակում անսպասելիորեն աճել է 0.1%-ով
Շրի Լանկայում 22 մլն բնակչություն կապիկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության
Հարկային նոր արտոնություն. ովքեր կարող են օգտվել եկամտային հարկի վերադարձից․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը հունվարին աճել է 18%-ով
2024-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանյան 70,088 կազմակերպությունում գրանցված է 786,970 աշխատակից
Ռուսական շուկան ակտիվանում է․ ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025-ի հունվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 39.2%-ով
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 134 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
2024 թվականին արձանագրվել է 13,000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
ԱՄԷ-ն կճանաչի հայկական վարորդական վկայականները
Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 մլրդ դրամի ներդրում
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում
Ովքեր են գլխավորում աշխարհի 100 լավագույն գործադիր տնօրենների ցանկը Brand Finance-ի վարկանիշում. մանրամասները՝ ABNews.am կայքում

Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց կտրամադրվի փոխհատուցում

Հլս 5, 2024 12:34
469
ADS

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ ներկայացվում է Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում։

Արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառու են հանդիսանում օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) ձեռք բերած անշարժ գույքի սեփականատերերը, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակի հետևանքով։

Ո՞ր վնասներն են ենթակա փոխհատուցման։

Ընդունված կարգի շրջանակներում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ Պատճառված մյուս վնասների փոխհատուցման հարցերն առաջիկայում կկարգավորվեն։

Ե՞րբ կարելի է դիմել փոխհատուցում ստանալու համար։

Փոխհատուցում նշանակելու և վճարելու համար անձը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել դիմում 2024 թվականի հուլիսի 15-ից 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումի ներկայացման մանրամասների մասով կտրվի պարզաբանում, կմշակվեն ձևաչափեր։

Ի՞նչ եղանակով և չափով են փոխհատուցվելու շահառուների վնասները։

— Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է բնակարանի գնման վկայագիր: Կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի՝ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։

— Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի (բացառությամբ վթարային՝ քանդման ենթակա բազմաբնակարան շենքի այն բնակարանների, որտեղ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի կողմից հեղեղման փաստ չի արձանագրվել) դեպքում ֆիզիկական անձին տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի կազմի մեջ մտնող գույքային միավորների ապահովման համար անհրաժեշտ դրամական փոխհատուցում 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք ստանում են փոխհատուցման գումար վերանորոգման համար, ինչպես նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցման համար։

Յուրաքանչյուր քառակուսի մետրի վերանորոգման համար (բայց ոչ ավելի 80 քառակուսի մետրից) հատուցվում է՝

1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 60․000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,

2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40․000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։

Իսկ կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի համար փոխհատուցվում է՝

1) Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ,

2) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 800․000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։

Ե՞րբ է տրամադրվելու փոխհատուցումը։

Դիմումը հաստատվում կամ մերժվում է այն ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Որոշման մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։

Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի տարածքի վերանորոգման վնասի և կենցաղային առաջնային գույքի փոխհատուցման դեպքում առաջին վճարումը կատարվում է դիմումի հաստատումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Իսկ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու ձևով փոխհատուցման հաստատման դեպքում վկայագիրը համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվում է շահառուի դիմումի հաստատումից հետո՝ երկամսյա ժամկետում։

Մնացյալ վճարումները կատարվում են համապատասխան պայմանների պահպանմամբ՝ մասերով և անկախիկ վճարման սահմանաչափի կիրառմամբ։

Փոխհատուցման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։