OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը

Մյս 5, 2024 08:33
369

Աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակի՝ https://e-work.am/-ի պաշտոնական շնորհանդեսը կայացել է այսօր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ հարթակի նպատակն է կամուրջ ստեղծել գործատուի եւ աշխատանք փնտրողի միջեւ, մեկտեղել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ հարթակը թվային տիրույթում նոր հնարավորություններ է առաջարկում աշխատանք փնտրողներին եւ գործատուներին. «Կցանկանամ՝ e-work.am-ը դառնա այն իրական գործող հարթակը, որը քաղաքացիներին աշխատանք գտնելու հնարավորություն կտա, ինչին էլ ուղղված են մեր շարունակական ջանքերը»:

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը նշել է, որ զբաղված լինելն ինքնանպատակ չէ.

«Աշխատանքը պետք է լինի հաճելի, իսկ ստեղծած արժեքը՝ անհատի, պետության, աշխարհի համար։ Հենց այս գաղափարով ենք ստեղծել հարթակը եւ հուսով ենք՝ այն հնարավորություն կտա, որ այս գաղափարները լիարժեք իրականանան։ Շարունակելու ենք աշխատել հարթակը էլ ավելի ֆունկցիոնալ եւ կիրառական դարձնելու ուղղությամբ»:

«Գրանցվելով հարթակում՝ անհատները կունենան սեփական էջ, որտեղ կտեղադրեն իրենց աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվություն, կկարողանան ստանալ աշխատանքի առաջարկներ եւ կունենան հնարավորություն ներգրավվելու զբաղվածության ծրագրերում։ Իսկ կազմակերպության ղեկավարները կկարողանան պետական միասնական հարթակում ստեղծել իրենց կազմակերպության պրոֆիլը եւ անվճար տեղադրել կազմակերպությունում առկա թափուր հաստիքների հայտարարությունները եւ գտնել համապատասխանող աշխատողներին»,- ասված է հաղորդագրությունում: