Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Աճող փոխարժեքների շարքում առաջատարներից է ռուբլին․ բրազիլական ռեալը բացարձակ առաջատարն է

Ապր 30, 2022 15:39
637

Ռուսական ռուբլին 2022 թվականի սկզբից դարձել է ԱՄՆ դոլարի նկատմամբ աճի առաջատարներից մեկը զարգացող շուկաների արժույթների շարքում։ Նման եզրակացության են եկել ՌԻԱ Նովոստիի փորձագետները։
Բրազիլական ռեալը բացարձակ առաջատարն է զարգացող արժույթների շարքում. Forex բորսայում տարեսկզբից մինչև ապրիլի 29-ը այն ամրապնդվել է դոլարի նկատմամբ 14%-ով։ Մոսկվայի բորսայում ռուսական ռուբլին թանկացել է 6,2%-ով։Զարգացող շուկայի այլ արժույթներից տարեսկզբից դոլարի նկատմամբ թանկացել են կոլումբիական պեսոն (+2,5%), հարավաֆրիկյան ռանդը (+1,8%) և մեքսիկական պեսոն (+0,9%)։

 

Փորձագետները ռուբլու ամրապնդման առանցքային գործոն են անվանել արտահանման եկամուտների ներհոսքը ռուսական շուկա, որը վերջին երկու ամսում կազմել է օրական 1,7 մլրդ դոլար։ Դրա շնորհիվ ռուսական արժույթը դարձել է աշխարհում միակը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում թանկացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ITI Capital-ից Իսկանդեր Լուցկոն խոստովանել է, որ դոլարի փոխարժեքը կարող է իջնել մինչև 65 ռուբլի, սակայն դա այժմ ձեռնտու չէ Ռուսաստանի իշխանությունների համար, քանի որ բյուջեն լցնելու անհրաժեշտությունը գնալով մեծանում է, իսկ տնտեսությունն այժմ միտված է արտահանմանը։