Ճապոնիայի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում հիմնվել է 85 փոքր բիզնես
Ձեռք է բերվել փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին վերականգնելու հարցում. ՀՀԿառավարություն
ՔԿ Արաբկիրի բաժնի պետն ու տեղակալն ազատվել են պաշտոնից
Արցախի գյուղատնտեսությունը անկում է ապրել 60%-ով
Հայաստանը 1000 մարդու հաշվով ծնելիության ցուցանիշով յոթերորդն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում
«Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը պարունակել է սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ. ՍԱՏՄ
Արցախից 18 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է Հայաստան
Թռչնամսի 4 նմուշներից 3-ում արձանագրվել են անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
2022-ին վարչապետի աշխատակազամը ծախսել է 20․8 մլրդ դրամ, նախագահի և ԱԺ աշխատակազմերը՝ 7․2 մլրդ դրամ
2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 19,600 անձ
ՊԵԿ-ը 2023 թ․ հունվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի առաջիկա 2-3 տարում․ Գրիգոր Մինասյան
Մեղրիի նոր անցակետի շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռեջեփ Թաիփ Էրդողանի երդմնակալությանը
ՊԵԿ-ը գործարկել է Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր նոր համակարգը
Հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է 912.2 մլրդ դրամի հարկային եկամուտ եւ պետտուրք
ՊԵԿ-ը գործարկել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը
2024 թվականից կմեկնարկի ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացը
Հետազոտություն. Միլիարդատերերի միջին տարիքը 67 է
Հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է 912.2 մլրդ դրամի հարկային եկամուտ եւ պետտուրք

Հայաստանում բացվել է նավթամթերքի շուկայի առաջին մեծ գործարանը

Dec 19, 2022 17:20
171
ADS

Հայաստանում նավթամթերքի շուկայում առաջին ընկերության բացման կարմիր ժապավենը էկոնոմիկայի նախարարն է կտրում, որովհետեւ կարեւոր է համարում երկրում քիմիական արդյունաբերության ոլորտի զարգացումը:
Շարժիչային ու արդյունաբերական յուղերի եւ քսայուղերի գործարան բացելու գործընթացը բավական երկար է տեւել: Տնօրենի խոսքով` գաղափարը ծնվել է 2019-ին, սակայն համավարկն ու պատերազմն աշխատանքը հետաձգեցին:Մեկ տարի առաջ Գայանե Գրիգորյանը դիմեց էկոնոմիկայի նախարարություն` Ալյանս ազատ տնտեսական գոտում գրանցվելու համար: Այդ օրվանից շաբաթը յոթ օր ու 24 ժամ աշխատել են: Ընթացքը բարդ է եղել, բայց հիմա հանգիստ շունչ են քաշում` գաղափարն իրագործված է: Ֆայն օիլը շարժիչային ու արդյունաբերական յուղեր, քսուկներ արտադրելուց բացի բանակի համար էլ արտադրանք կտա:Նորագույն տեխնոլոգիաներով աշխատող գործարանում յուղն արտադրվում է սառեցման եղանակով: Արտադրական ամբողջ պրոցեսն էկոլոգիապես մաքուր է եւ անվտանգ:

Գայանե Գրիգորյանը Մանթաշյանց գործարարների միության անդամ է: Գործարանի բացմանը ներկա էին նաեւ միության անդամները: Շրջեցին, ծանոթացան արտադրական պրոցեսին:

Էկոնոմիկայի նախարարը կարեւոր է համարում գործարար միությունների դերը բիզնեսի զարգացման գործում, նաեւ ոլորտի խնդիրները վեր հանելու ու պետական կառույցների հետ դրանք քննարկելու համար:

Մեկնաբանություն