SpaceX-ն ուղեծիր է հանել 23 Starlink արբանյակ
ՀՀ-ն նախատեսում է ավելացնել Իրանից գազի ներկրումը
65․000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել
22թ․ հունվար-հոկտեմբերի համեմատ ներմուծումն աճել է 42.9%
23թ. ՀՀ օդանավակայաններն ունեցել են մոտ 5 մլն. ուղևոր
Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին
Ավելի քան 2.660 մեքենա կանգնած է Վերին Լարսում
Մանվել Գրիգորյանից կբռնագանձվի ֏1 մլրդ 800 մլն
Բիզնես լրահոսի մանրամասները՝ www.abnews.am կայքում
«Աջափնյակ» կայարանի շինաշխատանքները կսկսվեն 24թ.
ՀՀ սպառողական գները տարվա սկզբից աճել են 2,5%
Մետրոյի 10 կայարաններում տեղադրվել են վճ.տերմինալներ
23թ. Երևանում շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ
Ավտոներկրողը ֏2 մլրդ վնաս է պատճառել պետությանը
Դեկ. 6-ից ոչ սպանդանոցային մորթի միսը ոչնչացվելու է
ՀՀ-ից ՌԴ արտահանման աճին նպաստել է վերաարտահանումը
ՀՀ պետ.բյուջեի եկամուտներն աճել են 13.8%
ՀՀ տնտեսական ակտիվությունը 10 ամսում աճել է 9.2%
ՀՀ ներառվել է ՌԴ վիսկիի ներկրողների հնգյակում

Ինչ պետք է իմանալ անկանխիկ գործարքների մասին. ՊԵԿ

Նյմ 7, 2023 17:34
51
ADS

ՀՀ տարածքում 2023 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև 300 000 դրամը գերազանցող բոլոր գործարքներն իրականացվում են անկանխիկ։ Օրենքը խախտելու դեպքում առաջանում է տուգանք՝ 100 000 դրամի չափով, եթե դա առաջին խախտումն է։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումով գործարք իրականացնելիս՝ կառաջադրվի տուգանք՝ 200 000 դրամի չափով: Ո՞ր դեպքում են հարկ վճարողները գործարքներն իրականացնում անկանխիկ. Հարկ վճարողները՝ անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները ֆիզիկական անձանց հետ 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ։ Բացառություն է, երբ գործարքն իրականացվում է օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հետ և մանրածախ առևտրում՝ Tax free-ով։ Ո՞ր դեպքում հարկ վճարողները պետք է վճարումները պարտադիր իրականացնեն անկանխիկ.

Անկախ գումարի չափից՝ նոտարական, փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, ՏՏ և այլ խորհրդատվական ծառայությունների մատուցման դեպքում՝ վճարումները պարտադիր իրականացվում են անկանխիկ։ Օրենքը խախտելու դեպքում առաջանում է տուգանք՝ կանխիկ վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների հանրագումարի 5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 500 000 դրամը և ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ Արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ խախտման գումարների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը և ոչ ավելի, քան 4 մլն դրամը։

Անկանխիկ վճարումներ՝ բժշկական և կրթության ոլորտներում. Երևանում և մարզերի վարչական կենտրոններում բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական և ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն) հաստատություններում մատուցված բոլոր ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվում են անկանխիկ, իսկ այլ բնակավայրերում կընդունվեն 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նույն ժամանակագրությամբ են անկանխիկ իրականացվում կրթաթոշակների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման, պետական գնումների հետ կապված վճարումները: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/11/07/96320

Մեկնաբանություն