ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

Բազմակողմանի զարգացած ԱԲ-ի առաջին քայլերը. GPT-4-ը JavaScript-ով պարզ խաղ է ստեղծել և իրավաբանի քննություն հանձնել

Մրտ 17, 2023 15:00
88

OpenAI-ի ներկայացրած և արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող նեյրոցանցի նոր մոդելը՝ GPT-4-ը, շարունակում է մնալ համընդհանուր ուշադրության կենտրոնում: Ի տարբերություն նախորդ մոդելի՝ նորը կարող է աշխատել ոչ միայն տեքստերի, այլև լուսանկարների հետ։ Տրամաբանական և այլ առաջադրանքներ՝ ներառյալ կոդ գրելը և քննությունները հանձնելը, GPT-4-ը նույնպես ավելի լավ է լուծում, քան իր նախորդը,- գրում է NEWS.am Tech-ը։

GPT-4-ը վերջերս JavaScript-ով գրել է մի պարզ խաղ՝ հիմնված տեքստի նկարագրության վրա, որը ժամանակին մեմ էր: Նա նաև իրավաբանի քննություն է հանձնել և ավելի լավ, քան շատ մարդիկ, որոնք երկար ժամանակ են պատրաստվում այս քննությանը:

Խաղ, որին սպասել է երկու տարի

Neural Love ստարտափի հիմնադիր Դենիս Շիրյաևը որոշել է փորձարկել նոր GPT-4-ի հնարավորությունները և նեյրոցանցին խնդրել է JavaScript-ով խաղ գրել։ Նա ԱԲ-ին ցույց է տվել մի նամակ, որը 2000-ականների սկզբին ոմն Կիրիլ ուղարկել է ռուսական MiST Land South ստուդիա: Վերջինս նամակում խնդրել էր թողարկել 3D էքշն խաղ, որտեղ կարելի է խաղալ «անտառի էլֆերի, պալատական ​​պահակների և չարագործների» դերում և «կողոպտել քարավաններ»: Կիրիլի խոսքով՝ ինքը արդեն «երկու տարի» է, ինչ ցանկանում է նման խաղ։

Նամակում շատ քերականական և ուղղագրական սխալներ են եղել, բայց ԱԲ-ն հասկացել է դրա էությունը և JavaScript-ով գրել 2D խաղ: Պարզվել է, որ խաղն ավելի պարզ էր, քան պատկերացնում էր Կիրիլը, բայց խաղում կար նրա նշած քարավանը և տարբեր գույնի չորս խաղային գոտիներ, ինչպես Կիրիլն էր խնդրել իր նամակում։

Խաղացողը կարող է ստեղնաշարի սլաքներով կառավարել կանաչ կետը և կրակել բացատի կոճակով: Նրա խնդիրն է հարվածել քարավանին, որից հետո կետը տեղափոխվում է քարտեզի վրա պատահական տեղ։

Խաղի կոդը և ինտերակտիվ ցուցադրությունը կարելի է դիտել CodePen հարթակում։

GPT-4-ն ավելի լավ է հանձնել քննությունը, քան շատերը

Իրավագիտությունից, ինչպես պարզվում է, GPT-4-ը նույնպես գլուխ է հանում․ այն վերջերս 297 միավոր է հավաքել իրավաբանության քննությունից, որը փորձի շրջանակում անցկացրել են երկու պրոֆեսորներ և Casetext իրավաբանական տեխնոլոգիական ընկերության երկու աշխատակիցներ: Հետազոտողների կարծիքով՝ ԱՄՆ նահանգների մեծ մասում նման արդյունք ունեցող անձին թույլ կտան զբաղվել փաստաբանությամբ։

Մոտ չորս ամիս առաջ այսպիսի քննություն է փորել հանձնել ChatGPT-ը, սակայն անցողիկ միավոր չէր հավաքել։

Փաստաբանի համար նախատեսված քննությունը ներառում է բազմակի ընտրությամբ հարցեր, ինչպես նաև էսսեներ և թեստեր, որոնք նախատեսված են իրավաբանական աշխատանքի նմանակման համար: GPT-4-ը ճիշտ է պատասխանել բազմակի ընտրության հարցերի գրեթե 76%-ին՝ 7%-ով գերազանցելով այս քննությունը հանձնող մարդկանց միջին ցուցանիշը: Համեմատության համար ChatGPT-ն ճիշտ էր պատասխանել հարցերի մոտ 50%-ին:

ԱԲ-ն կարողացել է գրել նաև հետաքրքիր էսսե, ինչը ևս պակաս չի զարմացրել Չիկագո-Քենտ իրավաբանական քոլեջի պրոֆեսոր Դանիել Մարտին Կացին։