Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

Կառավարությունը մտադիր է ՀԱԷԿ–ը շահագործել ևս 10 տարի

Փտր 9, 2023 11:40
586

Կառավարությունը մտադիր է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել 10 տարով` 2026թ–ից մինչև 2036թ.–ը: Փաստաթղթի համաձայն, ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումն ընդունելուց հետո կառավարությունը կմշակի նաև աշխատանքային ծրագիր` անհրաժեշտ ֆինանսական միջոցների, ֆինանսավորման աղբյուրների ու կոնկրետ գործողությունների ներկայացմամբ: ԱԷԿ տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սևիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կառավարության որոշման նախագիծը անհրաժեշտ, բայց փոքր–ինչ ուշացած  է  որակել: Հիշեցնենք` ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թ-ին:

Մինչև այդ` 2012թ. –ին կառավարությունը որոշում ընդունեց այն 10 տարով երկարացնելու մասին: Այդ նպատակով ՀԱԷԿ-ում իրականացվեցին մեծածավալ արդիականացման ու վերազինման աշխատանքներ, որոնց գերակշիռ մասի` մոտ 189 մլն դոլարի ֆինանսավորումը կատարվեց ՌԴ-ից ստացված վարկային և դրամաշնորհային միջոցներով: Ատոմակայանի տնօրենի խորհրդականը հայտնեց, որ ռուսական կողմը այս անգամ ևս առաջարկել է իր ֆինանսական ու մասնագիտական օգնությունը: Բայց Հայաստանը ռուսական կողմի առաջարկած արժեքի ու ժամանակացույցի հետ համաձայն չէ: Թե ինչ  ֆինասներով  է   նախագիծը  կյանքի  կոչվելու  դեռ  հայտնի  չէ: