2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

Գրաֆիկական պրոցեսորների խոշորագույն արտադրող Nvidia-ն դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում

Նյմ 22, 2022 11:30
97

Գրաֆիկական պրոցեսորների ամերիկյան մշակող Nvidia-ն հայտարարել է Ռուսաստանում բոլոր բիզնես գործառնությունների ամբողջական դադարեցման մասին։ Այս մասին տեղեկատվությունը պարունակվում է ընկերության 2022 թվականի երրորդ եռամսյակի (հուլիս — հոկտեմբեր) հաշվետվության մեջ։

Նշվում է, որ Nvidia-ն հոկտեմբերին դադարեցրել է բոլոր ֆինանսական գործարքները Ռուսաստանում։ Ընկերությունը գնահատել է, որ 2022 թվականին ռուսական շուկան բաժին է ընկել ընդհանուր վաճառքի 2%-ին և խաղային բիզնեսի 4%-ին։

Մարտի 6-ին PCMag-ը հայտնել է, որ Nvidia-ն հայտարարել է Ռուսաստան մատակարարումները դադարեցնելու մասին ՝ Ուկրաինայում Ռուսաստանի Զինված ուժերի շարունակվող հատուկ գործողության ֆոնին:Հուլիսի սկզբին «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Nvidia-ն դադարեցրել է իր ամպային խաղերի ծրագրային ապահովման լիցենզիաների թարմացումը և ռուսական ընկերություններին վաճառքը:

Հոկտեմբերի առաջին կեսին Forbes ամսագիրը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Nvidia-ն Ռուսաստանում աշխատակիցներին տեղեկացրել է տեղական ստորաբաժանման փակման մասին։ Այնուհետեւ հրապարակման աղբյուրները հայտնել են, որ ընկերության գրասենյակը կդադարեցնի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի վերջ։