Եվրոպայում գազի բորսայական գները հոկտեմբերի 4-ին սակարկությունների բացման ժամանակ առաջին անգամ հուլիսի 21-ից ի վեր եղել են հազար խորանարդ մետրի դիմաց 1650 դոլարից ցածր ՝ կորցնելով 6%-ից մի փոքր ավելի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։TTF ինդեքսով ֆյուչերսային պայմանագրերը առուվաճառքի բացման ժամանակ կազմել են 1618 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց (-6,2% նախորդ օրվա համեմատ): Մոսկվայի ժամանակով ժամը 9.11-ի դրությամբ Եվրոպայում գազի գինը նվազել է մինչև 1651,1 դոլար (-4,3%)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայում բողոքի ցույցեր են սկսվել ՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների կտրուկ բարձրացման։
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է, որ ԱՄՆ իշխանությունները Եվրոպայում ստեղծված իրավիճակը դիտարկում են որպես հնարավորություն ՝ «մեկընդմիշտ դադարեցնելու տարածաշրջանի կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից»:
Մեկնաբանություն