OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Հնդկաստանում բացվել է ադամանդի աշխարհի ամենամեծ բորսան

Դկտ 18, 2023 14:39
65

Հնդկաստանում պաշտոնապես բացվել է ադամանդի աշխարհի ամենամեծ բորսան, որի բացման արարողությանը ներկա էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Գուջարաթ նահանգի արևմտյան Սուրաթ քաղաքը համարվում է երկրի ադամանդի մշակման կենտրոնը։ Հենց այստեղ էլ բացվել է ադամանդի աշխարհի ամենամեծ բորսան: Շենքն օգոստոսին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ գրասենյակային շենք՝ գերազանցելով ամերիկյան Պենտագոնին։ Աշխարհի խոշորագույն ադամանդի բորսայի կարգավիճակը նախկինում ուներ Մումբայի բորսան:

Հնդկաստանի վարչապետի խոսքով՝ Սուրաթի բորսայի գործարկումը կստեղծի շուրջ 150 հազար աշխատատեղ: Նա հորդորել է Սուրաթի գործարարներին ավելացնել ոսկու առևտուրը, ինչը կարող է նպաստել Հնդկաստանի տնտեսության աճին։ Մոդին նկատել է՝ թեև Հնդկաստանը առաջատար դիրք ունի ադամանդի առևտրում, նրա մասնաբաժինը ոսկերչական համաշխարհային առևտրում կազմում է 3.5%, սակայն երկիրն ունի այն «երկնիշի» հասցնելու ներուժը։