OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

YouTube Premium-ը կթանկանա որոշ բաժանորդների համար

Դկտ 11, 2023 19:38
203

Google-ը հայտարարել է, որ հունվարից YouTube Premium բաժանորդագրության գինը կբարձրանա այն օգտատերերի համար, որոնք անցել են դրան Google Play Music-ից և YouTube Red-ից։

Այս տարվա հուլիսին կորպորացիան YouTube Premium բաժանորդագրության գինը ԱՄՆ-ում բարձրացրել էր $2-ով՝ մինչև $13,99 ներկայիս և նոր հաճախորդների համար: Այնուամենայնիվ, Google Play Music-ի և YouTube Red-ի օգտատերերին տրվել էր նվազագույնը երեք լրացուցիչ ամիս նույն գնով ծառայությունից օգտվելու հնարավորություն:

Google-ը խոստացել էր մինչև դեկտեմբեր նրանց համար չբարձրացնել բաժանորդագրության գինը՝ այդպիսով ցույց տալով իր վերաբերմունքը հավատարիմ հաճախորդների հանդեպ։ Այժմ այդ ժամկետը մոտենում է ավարտին. հաջորդ տարվա հունվարից հին օգտատերերը YouTube Premium-ի համար ամսական կվճարեն 13,99 դոլար՝ 9,99 և 7,99 դոլարի փոխարեն։

Google-ը բացատրել է, որ որոշումները կայացնելուց առաջ լավ ծանրութեթև է անում ամեն ինչ և գների բարձրացումը թույլ կտա շարունակել բարելավել Premium ծառայությունը և աջակցել YouTube-ում բովանդակություն ստեղծողներին և կատարողներին:

Նոյեմբերի սկզբին Google-ը հայտարարել էր, որ կբարձրացնի YouTube Premium բաժանորդագրությունների գինը ԱՄՆ-ից դուրս՝ Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հարավային Ամերիկայում: Նոյեմբերի 1-ից YouTube Premium-ի գինը բարձրացել է Արգենտինայում, Ավստրալիայում, Ավստրիայում, Չիլիում, Գերմանիայում, Լեհաստանում և Թուրքիայում։ Գների բարձրացումն ազդում է անհատական, ընտանեկան և ուսանողական YouTube Premium և YouTube Music Premium պլանների վրա։