Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով բարձրանալուց հետո կնվազի 7-9 աստիճանով
Մասկը չհայտարարված այցով ժամանել է Չինաստան
Հիմնական կանոններ արդյունավետ հեռավար աշխատանքի համար. ռազմավարական ուղեցույցը կարող եք գտնել abnews.am կայքում
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ ամենօրյա սովորություններ. կարդացեք հոդվածը abnews.am կայքում
Երևանում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ. քաղաքապետարան
Հնդկաստանը պատրաստվում է առևտրային համաձայնագիր ստորագրել Օմանի հետ Մերձավոր Արևելքում իր կապերն ընդլայնելու համար
Հնդկական India Yes Bank-ի զուտ շահույթն ավելի քան կրկնապատկվել է հունվար-մարտին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչպես օգտագործել հայկական մշակութային ժառանգությունը բիզնեսի զարգացման համար. հոդվածը կարող եք կարդալ abnews.am կայքում
Ներդրողների համար լուրերին կարող եք ծանոթանալ abnews.am կայքում
Որտե՞ղ գտնել ոգեշնչում ձեր մարքեթինգային արշավի համար. դասեր հայկական շուկայից. կարդացեք abnews.am կայքում
Ժամանակակից հայկական բիզնեսի 7 կարևոր կանոնները կարդացեք abnews.am կայքում
Եվրոպական բաժնետոմսերը հունվարից ի վեր լավագույն շաբաթն են գրանցում ուժեղ շահույթով
Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհուրդը երրորդ նիստն անընդմեջ պահպանում է հիմնական տոկոսադրույքը 16% մակարդակում
Բայդենի վարչակազմը հետաձգում է մենթոլի ծխախոտն արգելելու առաջարկը
Chevron-ի և Exxon-ի բաժնետոմսերը անկում են ապրում, քանի որ նավթի վերամշակման մարժաների նվազում հարվածում է շահույթին
Hermes-ը կարող է առաջ անցնել Louis Vuitton-ից որպես լավագույն ապրանքանիշ
Paramount-ի խորհուրդը քննարկում է գործադիր տնօրենի պաշտոնանկությունը վաճառքի շուրջ բանակցությունների ֆոնին
American Airlines-ը մինչև 2025 թվականը կրճատում է որոշ միջազգային չվերթներ՝ պատճառաբանելով Boeing-ի մատակարարումների ուշացումները
Չինաստանին Ռուսաստանի վճարումների կեսը կատարվել է միջնորդների միջոցով. Reuters

ՎԶԵԲ-ը ներկայացրել է տարածաշրջանների ընդհանուր կանխատեսումը

Սպտ 27, 2023 15:24
72
ADS
  • ՎԶԵԲ տարածաշրջաններում 2023 թ. աճի տեմպն արագացել է` հասնելով 2.4 տոկոսի
  • Կանխատեսվում է, որ 2024 թ. աճի տեմպը կարագանա` հասնելով 3.2 տոկոսի
  • 2023 թ. հուլիսին գնաճի տեմպը նվազել է` միջինում կազմելով 9.7 տոկոս:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վերջին Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ  զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Թուրքիայի տնտեսությունները 2023 թվականին կպահպանեն աճի բարձր տեմպ` չեզոքացնելով Եվրոպայի անցումային տնտեսությունների ավելի թույլ կատարողականը,- գրում է b24.am-ը:

Կենտրոնական Ասիայում և Կովկասի տարածաշրջանի առանձին մասերում ավելի բարձր տնտեսական կատարողական է սպասվում` առևտրաշրջանառության ծավալների լուրջ աճի և Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների բարձր մակարդակի շնորհիվ: Եվրոպայի անցումային տնտեսություններում աճի դանդաղումն արտացոլվում է էլեկտրաէներգիայի բարձր գներով, տևական գնաճով (որը 2023 թ. հուլիսին ՎԶԵԲ տարածաշրջաններում կազմել է միջինում 9.7 տոկոս):

ՎԶԵԲ տարածաշրջանների ընդհանուր կանխատեսումը 

ՎԶԵԲ տարածաշրջաններում սպասվում է աճի տեմպի դանդաղում` 2023 թ. 2.4 տոկոսից մինչև 3.3 տոկոս` 2022 թվականին: 2024 թվականին, գնաճի շարունակական թուլացման պայմաններում, ակնկալվում է աճի տեմպի արագացում` մինչև 3.4 տոկոս: Այս թվերն արտացոլում են 2023 թ. մայիսի կանխատեսումների համեմատ 0.2 տոկոսային կետով դեպի վեր և հաջորդ տարվա կանխատեսվածի համեմատ` 0.2 տոկոս դեպի ներքև փոփոխությունը:

ՎԶԵԲ-ի ավագ տնտեսագետ Բիատա Յավորչիկը նշել է. «ՎԶԵԲ տարածաշրջանների մեր տնտեսություններում նկատվում է աճի տարամիտվող պատկեր: Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հետևողական աճն ու Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրների տնտեսությունների թույլ կատարողականը պայմանավորված է տարբեր հետևանքներով` էլեկտրաէներգիայի գներ, գնաճ և առևտրաշրջանառության փոփոխվող օրինաչափություններ:

Ուշագրավ զարգացումներ

Տնտեսական վերջին կանխատեսման վրա ազդում են մի շարք միտումներ:

Եվրոպայի անցումային տնտեսություններում գազի սպառման ծավալներն ավելի քան 20 տոկոսով նվազել են 2022-23 թթ. ձմռանը, քանի որ Ռուսաստանից գազի մատակարարման ծավալների կրճատման հետևանքով էլեկտրաէներգիայի գները բարձրացել էին: Նավթի և գազի գները, որոնք թեև վերադարձել են մինչև Ուկրաինայի դեմ պատերազմը եղած մակարդակին, շարունակում են բացասական անդրադառնալ տարածաշրջանի աճի վրա:

Եվրոպայի արդյունաբերությունը հրաժարվել է գազի մեծ ծավալներ սպառող ճյուղերից, օրինակ` շինարարական նյութեր, քիմիական նյութեր, հիմնական մետաղներ և թուղթ, փոխարենն ավելացրել է արտադրության ծավալներն ավելի քիչ ածխածնային ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական սարքավորումների, ավտոմոբիլների արտադրությունը և դեղագործությունը:

Լեհաստանում, օրինակ, հիմնական մետաղների արտադրության ծավալները` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 18 տոկոսով, իսկ էլեկտրական սարքավորումների արտադրությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 21 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում արտադրական արդյունքի թողարկման ծավալները սպասվածից ցածր են եղել` այս կերպ նպաստելով տնտեսական աճի դանդաղմանը: Այդուամենայնիվ, աշխատաշուկան մնացել է դիմակայուն, ընկերությունները պահպանել են աշխատատեղերը` չնայած թողարկման կառուցվածքի մեծ փոփոխությանը: Եվ, բարձր գնաճի պայմաններում, շատ տնտեսություններում արագ բարձրացել են նոմինալ աշխատավարձերը: Որոշ դեպքերում, օրինակ Բալթյան երկրներում և Հունգարիայում, աշխատավարձերի բարձրացման տեմպը գերազանցել է արտադրողականության աճի տեմպը` նվազեցնելով մրցունակությունը:

Դրան հակառակ` 2022 թվականին և 2023 թ. առաջին կեսին Կենտրոնական Ասիայի և Կովկասի որոշ երկրների տնտեսությունները ամուր դիրքերում են մնացել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա պայմանավորված էր դեպի Ռուսաստան և Ռուսաստանից միջնորդավորված առևտրաշրջանառությամբ, ինչպես նաև միգրացիայի բարձր մակարդակով և դրան հաջորդած` Ռուսաստանից դրամական փոխանցումներով, ինչը նպաստեց իրական աշխատավարձերի էական բարձրացմանը:

Տարածաշրջանային կանխատեսումներ

Կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում, որտեղ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գները պրկել են տնային տնտեսությունների բյուջեները, իսկ փոքր և միջին ձեռնարկությունների համար նվազել են ներդրումների նպատակով ֆինանսավորում ստանալու հնարավորությունները, 2023 թվականին սպասվում է միջինում 0.5 տոկոս աճ, ինչը նվազում է  2022 թվականի 3.9 տոկոսի համեմատ, իսկ 2024 թվականին սպասվում է 2.5 տոկոս աճ:

Ակնկալվում է, որ ավելի թույլ արտաքին միջավայրը  և գնաճի ազդեցությունը Եվրոպական միության հարավ-արևելյան մասի ՎԶԵԲ տնտեսություններում 2023 թվականին կհանգեցնի 2 տոկոս, իսկ 2024 թվականին` 2.8 տոկոս աճի:

2023 թվականի սկզբին Արևմտյան Բալկաններում Եվրագոտու գործընկերների հետ առևտրի թուլացման ազդեցությունը մասամբ հավասարակշռվել է տարածաշրջանի` ծառայությունների վրա հիմնված տնտեսությունների զբոսաշրջային ոլորտի կատարողականով: Կանխատեսվում է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023 թվականին կաճի 2 տոկոսով, իսկ 2024 թվականին աճը կհասնի 3.4 տոկոսի:

Կանխատեսվում է, որ Կենտրոնական Ասիայում կպահպանվաի աճի կենսունակ մակարդակ` 5.7 տոկոս 2023 թվականին և 5.9 տոկոս 2024 թվականին: Դա պայմանավորող գործոններից են պետական ծախսերը, հումքային արտադրանքի նկատմամբ Չինաստանի պահանջարկը, Ռուսաստանի հետ միջնորդավորված առևտուրն ու դեպի Ռուսաստանն արտահանումները և Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները և ռուսական ընկերությունների վերալոկացիան:

Արևմտյան Եվրոպայի և Կովկասի տնտեսությունները հարմարվել են Ուկրաինայի դեմ պատերազմի առաջացրած արտաքին ցնցումներին: 2023 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի 1.9 տոկոս աճ, որը 2024 թվականին կհասնի 3.1 տոկոսի:

Ուկրաինայում 2023 թվականին ակնկալվում է ՀՆԱ-ի 1 տոկոս աճ, որն արտացոլում է առաջին եռամսյակի կտրուկ կրճատումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սրան, ըստ ամենայնի, կհաջորդի 3 տոկոս ավելացում 2024 թվականին:

Թուրքիայում 2023 թվականին կանխատեսվում է 3.5 տոկոս, իսկ 2024 թվականին` 3 տոկոս աճ: Նախորդ կանխատեսման 1 տոկոսային կետով դեպի վեր փոփոխությունն արտացոլում է նախաընտրական ֆիսկալ ստիմուլը, թեև տարվա երկրորդ կեսին ակնկալվում է աճի դանդաղում:

Միջերկրականի հարավային և արևելյան տարածաշրջանում* սպասվում է թողարկման ծավալների 3.7 տոկոսով ավելացում 2023 թվականին և 3.9 տոկոսով` 2024-ին, իսկ նախորդ կանխատեսումները դեպի ներքև են ճշգրտվելու` արտացոլելով կառուցվածքային բարեփոխումների ձգձգումներն ու հարկաբյուջետային և արտաքին խոցելիությունների ավելացումը:

* Այս կանխատեսումները չեն ներառում Մարոկկոյում 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, քանի որ այս փուլում դժվար է հաշվարկել ընդհանուր տնտեսական ազդեցության վրա դրա հավանական ազդեցությունը:

Աղբյուրը` ՎԶԵԲ ազգային իշխանություններ: Ծանոթագրություն` Կշիռները հիմնված են 2022 թ. շուկայական փոխարժեքով արտահայտված համախառն ներքին արդյունքի մեծությունների վրա, որտեղ H1-ը նշանակում է տեղեկատվության բացակայություն, իսկ «e»-ն վերաբերում է 1-ին եռամսյակի թվերին (և Լիբանանի մասով 2023 թ. մայիսի կանխատեսմանը):

Մեկնաբանություն