ԲԿ-ներ տեղափոխված 349 վիրավորների թվում դուրս գրված պացիենտներ չկան. տեղափոխվել է 129 աճյուն
ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ, 10,985 տրանսպորտային միջոց. իրականացվել է 35,491 անձի հաշվառում
«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կեցավայրի վարձի և կոմունալ ծախսերը
Հատուկ սակագնային պլան՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար. Վիվա-ՄՏՍ
Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին
Կենտրոնական Ասիայի երկրներում այս եւ հաջորդ տարի մեծ տնտեսական աճ կնկատվի. ՎԶԵԲ
Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց․ Ժաննա Անդրեասյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Հայաստանը միակ խոչընդոտն է մահմեդական պետությունների ամուր շղթայի կառուցման համար. Geopolitical Monitor
Կանադայի արտգործնախարարը չի բացառել Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառումը
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Պետությունը հոգացել է շուրջ 5.700 անձի կեցությունը
Ժամը 16-ի դրությամբ՝ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ և ընդհանուր թիվը կազմում է 311
Ժամը 15-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ
Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքի անցակետում ադրբեջանցիները ձերբակալել են
Ռուսաստանն ընդլայնում է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցները
Բաշխվածությունը՝ ըստ մարզերի․ Սյունիք՝ 1465, Վայոց ձոր՝ 810, Գեղարքունիք՝ 976, Տավուշ՝ 298, Արմավիր՝ 200, Արագածոտն՝ 30, Շիրակ՝ 203, Կոտայք՝ 20
Ֆրանսիան շուտով հյուպատոսական գրասենյակ կբացի Սյունիքի մարզում` սահմանի մոտ
Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսության դիվերսիֆիկացման և ապրանքների ու ծառայությունների զարգացվածության մակարդակը. ԱՄՀ

Սպտ 11, 2023 12:35
15
ADS

Կարևորագույն նշանակություն ունի դիվերսիֆիկացման, տնտեսական բարդության և ՀՀ-ում արտադրվող ապրանքների և ծառայությունների զարգացվածության մակարդակի բարձրացումը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

«Այս ամենի համար կպահանջվի ավարտել կառուցվածքային բարեփոխումների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքների որակի բարձրացումը, այդ թվում՝ տրանսպորտային ցանցերը և հեռահաղորդակցությունը, ոչ սակագնային խոչընդոտների նվազեցումը, այդ թվում՝ փաստաթղթային և սահմանային ծախսերը, ներդրումներն առողջապահության ոլորտում, կրթական և գիտական հետազոտությունների համակարգի ամրապնդումը», — ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հայկական տնտեսության ո՞ր ուղղություններն են առավել հեռանկարային ներդրումների համար:

Ազուրը նշել է, որ Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ ընդգծվել է արտահանմանն ուղղված և գիտելիքահեն աճին աջակցելու անհրաժեշտությունը:

«Սա կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից է։ Խոսքը ոչ այնքան կոնկրետ ոլորտներում ներդրումներ կատարելու, որքան ռազմավարական մոտեցում մշակելու մասին է, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը վերակողմնորոշվել դեպի արտաքին պահանջարկ», — պարզաբանել է նա:

Աղբյուրը՝   arka.am

Մեկնաբանություն