ԲԿ-ներ տեղափոխված 349 վիրավորների թվում դուրս գրված պացիենտներ չկան. տեղափոխվել է 129 աճյուն
ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 53,629 անձ, 10,985 տրանսպորտային միջոց. իրականացվել է 35,491 անձի հաշվառում
«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կեցավայրի վարձի և կոմունալ ծախսերը
Հատուկ սակագնային պլան՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար. Վիվա-ՄՏՍ
Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին
Կենտրոնական Ասիայի երկրներում այս եւ հաջորդ տարի մեծ տնտեսական աճ կնկատվի. ՎԶԵԲ
Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց․ Ժաննա Անդրեասյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար արդեն կամավորագրվել է 650 անձ
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ
Հայաստանը միակ խոչընդոտն է մահմեդական պետությունների ամուր շղթայի կառուցման համար. Geopolitical Monitor
Կանադայի արտգործնախարարը չի բացառել Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառումը
Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Պետությունը հոգացել է շուրջ 5.700 անձի կեցությունը
Ժամը 16-ի դրությամբ՝ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ և ընդհանուր թիվը կազմում է 311
Ժամը 15-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ
Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքի անցակետում ադրբեջանցիները ձերբակալել են
Ռուսաստանն ընդլայնում է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցները
Բաշխվածությունը՝ ըստ մարզերի․ Սյունիք՝ 1465, Վայոց ձոր՝ 810, Գեղարքունիք՝ 976, Տավուշ՝ 298, Արմավիր՝ 200, Արագածոտն՝ 30, Շիրակ՝ 203, Կոտայք՝ 20
Ֆրանսիան շուտով հյուպատոսական գրասենյակ կբացի Սյունիքի մարզում` սահմանի մոտ
Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հայտարարությունը տապալել է եվրոպական շուկաները. CNBC

Օգս 29, 2022 13:16
139
ADS

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելի վերջին հայտարարությունը դրամավարկային քաղաքականության հետագա խստացման պատրաստակամության մասին տապալեց եվրոպական շուկաները։ Երկուշաբթի ՝ օգոստոսի 29-ի առևտրի ժամանակ բոլոր ոլորտները և հիմնական բորսաները բացասական են եղել, իսկ տեխնոլոգիական բաժնետոմսերը կորցրել են գրեթե 1,7 տոկոս, ըստ CNBC-ի:

Գերմանական DAX ինդեքսը նվազել է ավելի քան 1,1 տոկոսով, ֆրանսիական CAC 40 ինդեքսը մոտավորապես նույնքան է կորցրել, իսկ իտալական FTSE MIB-ը նվազել է մոտ 1 տոկոսով։

Շուկայի փոփոխությունները տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ ներդրողները մարսում են Փաուելի մեկնաբանությունները առաջատար կենտրոնական բանկերի համաժողովում: Նա հայտարարել էր, որ Fed-ը պատրաստ է շարունակել տոկոսադրույքների բարձրացումը ՝ գնաճը զսպելու համար։ Միաժամանակ, տեմպերը, ըստ նրա, պետք է հասնեն այնպիսի մակարդակի, որը սահմանափակի տնտեսական ակտիվությունը և որոշ ժամանակ մնա դրանում, որպեսզի սպառողական գների աճի տեմպերը դանդաղեն։

Այս ֆոնին ԱՄՆ երկամյա գանձապետական ​​պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է ութ բազիսային կետով ՝ հասնելով 3,48 տոկոսի (ամենաբարձրը 2008 թվականի ճգնաժամի նախօրեին), իսկ տասնամյա արժեթղթերի եկամտաբերությունն աճել է նույն չափով ՝ մինչև 3,13 տոկոս։ Բացի այդ, Ավստրալիայի 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 14 բազիսային կետով ՝ հասնելով 3,72 տոկոսի, իսկ Նոր Զելանդիայում ՝ 10 բազիսային կետով ՝ հասնելով 3,98 տոկոսի։

Մեկնաբանություն