Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Թրամփի հարկային օրինագծի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. կարդացեք abnews.am կայքում
2023-2025 թթ. պետությանն է վերադարձվել ապօրինի ծագում ունեցող 26 անշարժ գույք
Վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քանի 305 մլն դրամի վնաս
YouTube Shorts-ը գերազանցել է TikTok-ը դիտումների քանակով
Amazon-ը ներկայացրել է իր միլիոներորդ ռոբոտը

ԱՄՆ-ն հայտարարել է Եվրոպա հեղուկ բնական գազի մատակարարումների ավելացման ծրագրերի մասին

Օգս 27, 2022 13:09
48

ԱՄՆ-ը շարունակում է ուղիներ փնտրել դեպի Եվրոպա LNG մատակարարումները ավելացնելու համար, որպեսզի կրճատի Ռուսաստանից բնական գազի մատակարարումները, այս ուղղությամբ «հավելյալ աշխատանք» է պետք կատարել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարինե Ժան Պիերը,- նրան մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ժան Պիերը նշել է, որ ԱՄՆ-ը ձգտում է նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը ռուսական գազի ներկրումից։ Նրա խոսքով ՝ Վաշինգտոնն արդեն առաջընթաց է գրանցել այս հարցում։

«Մարտից ի վեր բնական գազի մատակարարումները Եվրոպա 2021 թվականի համեմատ աճել են 84 տոկոսով։ Միաժամանակ եռապատկվել է ամերիկյան մատակարարումների բաժինը։ Փաստորեն, մարտից Եվրոպա գազի մատակարարումները նախորդ տարվա համեմատ ավելացել են 20 միլիարդ խորանարդ մետրով ՝ արդեն գերազանցելով նախագահ Բայդենի խոստացած ծավալները»,- ասել է նա ճեպազրույցում։ Միաժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը չի համաձայնել մի շարք փորձագետների այն կանխատեսման հետ, որ մոտեցող ձմեռը և եվրոպական պահեստարաններում գազի պակասը կարող է հանգեցնել արևմտյան երկրների միասնության պառակտմանը։

«Մենք վստահ ենք, որ այս միությունը, այս գործընկերությունը կշարունակի գոյություն ունենալ: Մենք նաև մտադիր ենք Ուկրաինայում մեր գործընկերներին տրամադրել անհրաժեշտ միջոցներ ՝ շարունակելու պայքարն իր ինքնիշխանության համար»,- վստահեցրեց նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գազի գինը եվրոպական TTF հանգույցում մոտեցել է հազար խորանարդ մետրի դիմաց 3500 դոլարին։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ Նորվեգիան հրաժարվել է նվազեցնել գազի գինը Եվրոպայի համար։ Թագավորության նավթի եւ էներգետիկայի նախարար Տերժ Օսլանդը դա բացատրել է նրանով, որ Նորվեգիայի մայրցամաքային շելֆում գործող նավթային ընկերությունները գործում են առեւտրային հիմունքներով։