Տաքսիներում մինչև հունիսի 30-ը առցանց համակարգով դուրս է գրվել 91 մլրդ դրամի ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան
Apple-ի iPhone-ի վաճառքը Չինաստանում 2025-ի երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ պայմանավորված գների անկմամբ և iPhone 16-ի պահանջարկով
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունը աճել է 54,2%-ով
ՀՀ-ում շինարարության ծավալը 5 ամսվա ընթացքում աճել է 17.1%-ով՝ հասնելով 165.5 մլրդ դրամի
«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 20.2%-ով
Շառլ Ազնավուրի արձանի բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին
SpaceX-ը բաժնետոմսերի վաճառքի արդյունքում գնահատվում է 400 միլիարդ դոլար
Անշարժ գույքը վարձակալության տալը կարող է բերել խնդիրների, եթե չկատարեք այս 3 քայլը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 18․7%-ով
Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ կիրառել է ռեկորդային՝ 728 ԱԹՍ
Ինչ կլինի, եթե առանց լիցենզիայի կրիպտո վաճառեք Հայաստանում․ նոր օրենքն ուժի մեջ է մտել․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել. Սքոթ Բեսենթ
12 եվրոպական քաղաքներում շոգից մահացել է մոտ 2300 մարդ
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 29.8%-ով
Շիրակի մարզում հուլիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 89,3%-ով
Հայաստանի կրթական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ․ինչ է փոխվել մեկ տարում․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանի պետական ​​​​ընդհանուր պարտքը 2025 թ.-ի մայիսին գերազանցել է 13,7 միլիարդ դոլարը

Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացում․ գործակցում են Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան և Ձեռնարկությունների ինկուբատորը

Մրտ 13, 2023 16:55
260

Ստորագրված գործակցության հուշագրով «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն ջանքներ են միավորում `ի նպաստ Հայաստանում խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացման: Համանուն խորագրով 9-ամսյա ծրագիր են սկսում, որը կապահովի տեխնոլոգիական կրթության և ենթակառուցվածքների հասանելիություն Երևանի և երկու մարզերի երիտասարդների համար։

<<Ձեռնարկությունների ինկուբատոր>> հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշում է, որ խաղային տեխնոլոգիաները կարեվորում են, որովհետեվ տեխնոլոգիական աշխարհը դա մի նոր դաշտ է, որտեղ ոչ միայն զուտ տեխնոլոգիական ունակություններն են կարեվոր, այլ նաեվ ստեղծագործ միտքը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության Կորպորատիվ կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարգարյանը համակարծիք է:
<<Կարծում եմ , որ այս ընդհանրուր ծրագիրը մեծ հնարավորություն է մեկ քայլ առաջ գնալ ՏՏ ոլորտում , ինչպես նաեվ մեր երիտասարդներին կրթել եվ տալ տեխնիկակական գիտելիք , որը իրենց ավելի մրցունակ կդարձնի այս ոլորտում..,-ասում է նա:

Գործակցության առաջին քայլը «Խաղային տեխնոլոգիաների հիմունքներ» քառամսյա անվճար դասընթացի շարքն է: Դասընթացին կարող են մասնակցել 15-ից 29 տարեկան երիտասարդները Երևանից, Գյումրիից և Վանաձորից՝ անկախ ծրագրավորման ոլորտում նախնական գիտելիքների առկայությունից։ Դասընթացի ընթացքում փորձառու մենթորների և առաջատար մասնագետների աջակցությամբ մասնակիցները ձեռք կբերեն հիմնարար տեխնիկական գիտելիքներ ծրագրավորման և խաղերի մշակման ոլորտներում, նաև հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում և առաջխաղացում: Հաջորդիվ՝ ծրագրի բութքեմփ-ինկուբացիոն փուլում, թիմերը կմշակեն և կփորձարկեն սեփական խաղերը։

<<Մենք իհարկե ուսումնասիրել ենք աշխատաշուկայի պահանաջները` հասկանալով, որ ոլորոտներն են ավելի մրցունակ եվ կարծում ենք, որ սա այն ոլորոտներից մեկն է, որը մեր երիտասարադներին եվս մեկ անգամ կդարձնի ավելի մրցունակ աշախատանքային շուկայում>>,- վստահ է Էլինա Մարգարյանը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համար կարևոր է երկրում ունենալ որակյալ կրթության նախապայմաններ։ Դրա համար է, որ ծրագրով նաև նախատեսված է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում հիմնել արդիական սարքավորումներով հագեցած ևս երկու «Coca-Cola Video Game» լաբորատորիա՝ նպաստելով Հայաստանում խաղային տեխնոլոգիական էկոհամակարգի համաչափ զարգացմանը։ Այդ լաբորատորիաների միջոցով մարզաբնակ երիտասարդները կունենան անհրաժեշտ ռեսուրսներիի հասանելիություն՝ ստեղծարար խաղային տեխնոլոգիաների ոլորտում հմտանալու և հաջողելու համար։

Առաջին լաբորատորիան հիմնվել էր դեռ նախորդ տարի ` Երեվանում: 150 դիմրդ միանգամից գրանցվեց, ընտրվել էր 30 մասնակից, որոնք կյանքի կոչեցին իրենց մտահղացումներն ու ստեղծեցին իրենց խաղերը:

Հիմա գրանցվելու, դասընթացին մասնակացելու եվ տեխնոլոգիական լաբորատորիաներում իրենց մտահղացումները կյանքի կոչելու Գյումրիի եվ Վանաձորի երիտասարադների հերթն է; Դասընթացի մասնակցած մասնակիցներին կաջակցեն նաեվ աշխատանք գտնելու հարցում:

Այս հնարավորությունը երիտասարադներին ընձեռողները վստահ են. Սա շղթայական էֆեկտով բերելու է նաեվ մարզերի հետագա զարգացման:

Երևան, Վանաձոր, Գյումրի: Լաբորատորիաների աշխարհագրությունը դեռ կընդլայնվի: Առաջիկայում Սյունիք են հասնելու եվ հաջորդիվ Հայաստանի այլ մարզեր: «Ձեռնարկությունների ինկուբատոր Հիմնադրամը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն իրենց գործակցության հաջողված մոդելը նախատեսում են տարածել բոլոր մարզերում: